ԼՂՀ նախագահը հրամանագիր է ստորագրել ԼՂՀ քաղաքացիների ավանդների նախնական փոխհատուցման մասին
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ուրբաթ ստորագրել է հրամանագիր «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների` 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ուրբաթ հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ըստ հրամանագրի, կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչև 1962 թվականը ծնված քաղաքացիներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների և պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված գումարների սահմաններում:
Նույն օրը նախագահը ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Կառլեն Պետրոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին` իր դիմումի համաձայն`այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:--0--