Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհվել ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին
10.12.2008,
16:18
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհվել ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության ընդունման տարեդարձի կապակցությամբ ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանին «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում շնորհելու մասին, պարգևատրելով նրան «Ոսկե Արծիվ» շքանշանով:
Ինչպես չորեքշաբթի հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, համապատասխան հրամանագիրը չորեքշաբթի ստորագրել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ -0-