ՌԴ ԱԳՆ–ն պատասխանել է Փաշինյանին. ՌԴ–ն երբեք չի առաջարկել Ադրբեջանին տալ Արցախի 7 շրջանները` մոռանալով կարգավիճակի մասին

13.01.2021, 19:55

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը երբեք չի առաջարկել Ադրբեջանին տալ Ղարաբաղի յոթ շրջանները` մոռանալով տարածքի կարգավիճակի մասին։ Այս մասին նշվում է չորեքշաբթի հրապարակված ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարականների դեսպան Իգոր Պոպովի մեկնաբանության մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «44–օրյա պատերազմի ծագումը» հոդվածի կապակցությամբ, գրում է ՏԱՍՍ–ը։

Загружается новость ... "Лево"

«Իրականությանը չեն համապատասխանում պնդումներն այն մասին, որ Ռուսաստանն առաջարկել է «պարզապես» վերադարձնել յոթ շրջանները, մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ», – նշել է դիվանագետը։

Ավելի վաղ Փաշինյանը հոդված էր հրապարակել` նշելով, որ 2013-ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը:–0–