ՊԲ–ն ներկայացնում է իրավիճակն առաջնագծում

27.10.2020, 09:06
Պաշտպանության բանակը ներկայացնում է իրավիճակն առաջնագծում
ՊԲ–ն ներկայացնում է իրավիճակն առաջնագծում
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը:

Загружается новость ... "Лево"

Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:

«Երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո։–0–