Կեսգիշերից հետո հակառակորդը փորձել է նոր հարձակում ձեռնարկել հարավ–արևելյան ուղղությամբ. ՊԲ–ն ներկայացնում է իրավիճակն առաջնագծում

30.10.2020, 09:37

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ, հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը:

Загружается новость ... "Лево"

Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ:

«Հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը: Ներկա դրությամբ թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–