Ֆրանսիայի և ԱՄՆ–ի դիվանագետները Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղում տիրով իրավիճակը, հայտնի է օրակարգը

17.11.2020, 20:41
Ֆրանսիայի և ԱՄՆ–ի դիվանագետները Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղում տիրով իրավիճակը, հայտնի է օրակարգը
Ֆրանսիայի և ԱՄՆ–ի դիվանագետները Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղում տիրով իրավիճակը, հայտնի է օրակարգը
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվայում նոյեմբերի 18–ին տեղի կունենա ֆրանսիացի և ամերիկացի դիվանագետների մասնակցությամբ հանդիպում, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան–Իվ Լը Դրիանը` ելույթ ունենալով Ֆրանսիայի խորհրդարանում, հաղորդում էՏԱՍՍ–ը։

Загружается новость ... "Лево"

«Վաղը Մոսկվայում տեղի կունենա հանդիպում դիվանագիտական ներկայացուցիչների հետ, ովքեր կապ ունեն այս թեմայի հետ, որպեսզի պարզաբանվեն կրակի դադարեցման հետ կապված կասկած հարուցող բոլոր հարցերը», – հայտարարել է Լը Դրիանը։

Նա նշել է, որ այդ թեմաները վերաբերում են փախստականների հետ կապված իրավիճակին, Թուրքիայի ներկայությանն ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունների մեկնարկին։–0–