Այս պահին Արցախի առաջնագծում իրավիճակը հարաբերական հանգիստ է. ԱՀ ԱԺ նախագահ

30.03.2022, 12:28
Ադրբեջանի ԶՈւ-ն մնում է Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում
Այս պահին Արցախի առաջնագծում իրավիճակը հարաբերական հանգիստ է. ԱՀ ԱԺ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի-Արմենիա/. Այս պահին Արցախի առաջնագծում իրավիճակը հարաբերական հանգիստ է:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Կարող ենք հանգիստ պայմաններում անկաշկանդ կյանքի կոչել այն օրենքի նախագծերը, որոնք հիմա ձեր դատին կներկայացնեմ»,- ասել է Թովմասյանը:

Այսօր Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:-0-