Արցախում պայմանագրային զինծառայող է զոհվել

21.01.2020, 23:46
Արցախում դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախում պայմանագրային զինծառայող է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–