Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել, ևս մեկը վիրավորվել է. ՊԲ

02.12.2019, 13:42
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել, ևս մեկը վիրավորվել է
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել, ևս մեկը վիրավորվել է. ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 2–ին Պաշտպանության բանակում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, կա նաև վիրավոր, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

«Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», – հայտնում են ԱՀ ՊՆ–ից:–0–