ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի և Ադրբեջանի միջև շփումը սկսվել է 2022թ.–ի նոյեմբերի 9–ից հետո։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրային հեոռւստաընկերությանը տված հարցազրույցում։
«Դրա արդյունքում նույն ծանր օրերում լուծվեցին կարևորագույն հարցեր, որոնք կապված են անհետ կորածների, ենթակառուցվածքի հետ։ Մենք պետք է լուծենք էլեկտրականության, գազամատակարարման, կապի և նոր միջանցքների հետ կապված հարցերը։ Բոլոր հանդիպումներում միշտ ներկա են խաղաղապահները։ Առանց նրանց շփում չի եղել և չի լինի։ Ինչ վերաբերում է քաղաքական կապերին կամ բանակցություններին, ապա այդ հարցով մենք որոշումներ պետք է կայացնենք քաղաքական ուժերի հետ` ընդունում ենք, արդյոք, առաջարկները, ինչ լիազորություններ կունենան այդ հարցի բանակցողները կամ մասնակիցները», – ասել է Հարությունյանը։
Նա նշել է, որ այդ հարցի շուրջ որոշակիությունը դեռ չկա։
«Մենք պետք է գնահատենք, թե ինչ դա կտա մեզ։ Եթե դրանով մենք կկարողանանք շարունակել պահպանել մեր դե–ֆակտո անկախությունը, խաղաղությունը, կայունությունը, ինչպես նաև քննարկել և լուծել մեզ համար կենսական կարևոր հարցերը, ապա, իհարկե, մենք պարտավորենք դա անել` չզիջելով մեր ինքնորոշման իրավունքը և կասկածի տակ չդնելով անկախության ճանապարհը», – ասել է Հարությունյանը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում