413.47
4
386.35
+20
Եղանակը Երևանում
Հայ

Առ ոչինչ են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Փաշինյանի ցանկացած հայտարարություն. Արցախի ԱԺ-ն հայտարարություն ընդունեց

00:08
23 Մայիսի 2023
ԵՐԵՎԱն, 23 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Քիչ առաջ ավարտվեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստը՝ հրատապ հարցերի օրակարգով:

Քննարկման հիմնական թեման այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է եղել այն մասին, որ ՀՀ-ն պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն տեսքով, որտեղ ներառված է նաև Լեռնային Ղարաբաղը:

Նիստի արդյունքում Արցախի ԱԺ-ն ընդունեց հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամլո ասուլիսում կատարված հայտարարությունը, որում նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջ բերել Արցախի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, առանձնապես, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

Загружается новость ... "Лево"

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու։

Մեզ համար անընդունելի և առ ոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ։ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց։

Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում համայն հայությանը թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից հայոց հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետությունը և ՀՀ ինքնիշխան տարածքները, անկլավների անվան տակ Ադրբեջանին զիջելուն ուղղված աղետալի քայլերը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է հայկական պետականության կորստին։

Միաժամանակ դիմում ենք ՀՀ և ԱՀ նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023 թ. մայիսի 22-ի արած հայտարարությունները։ Այլապես, ձեր լռությունը կդիտարկենք որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնության նշան»։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:53
21 Սեպտեմբերի 2023
Արցախում հրադադարի ռեժիմը պահպանվում է, քաղաքացիական անձանց շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքացիական անձանց շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
18:13
21 Սեպտեմբերի 2023
Եվլախում տեղի է ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը. ի՞նչ են քննարկել
Եվլախում տեղի է ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը. ի՞նչ են քննարկել
17:44
21 Սեպտեմբերի 2023
Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով` սոված, վախեցած, անորոշության մեջ (ՖՈՏՈ)
Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով`սոված, վախեցած, անորոշության մեջ. ՖՈՏՈ
17:11
21 Սեպտեմբերի 2023
Արցախում գնդակոծության ժամանակ զոհվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալը
Արցախում գնդակոծության ժամանակ զոհվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալը
13:19
21 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանը կրակում է Ստեփանակերտի մատույցներում
Ադրբեջանական կողմը խախտել է կրակը դադարեցնելու մասին սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածությունը
22:35
20 Սեպտեմբերի 2023
Արցախում այս պահի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր, 5 երեխա մահացել է
Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են: Աս պահին հաստատված է 10 խաղաղ բնակչի մահ, որոնցից 5-ը երեխաներ են
20:08
20 Սեպտեմբերի 2023
Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել 197 վիրավոր, գրանցվել է մահվան 12 դեպք (ՎԻԴԵՈ)
Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել 197 վիրավոր, գրանցվել է մահվան 12 դեպք. ՎԻԴԵՈ
19:49
20 Սեպտեմբերի 2023
ԼՂ-ում գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահների ավտոմեքենան, բոլոր զինծառայողները զոհվել են. ՌԴ ՊՆ
ԼՂ-ում գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահների ավտոմեքենան, բոլոր զինծառայողները զոհվել են. ՌԴ ՊՆ
19:08
20 Սեպտեմբերի 2023
Արցախցիները պահանջում են տարհանում ուղղաթիռներով և ավելի լավ պաշտպանություն. Բեգլարյան
Արցախցիները պահանջում են տարհանում ուղղաթիռներով և ավելի լավ պաշտպանություն
15:42
20 Սեպտեմբերի 2023
Պուտինը Ղարաբաղի շուրջ դեէսկալացիաի հույս ունի. ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ բնակչությանը պաշտպանելու համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը հնարավոր կլինի տեղափոխել խաղաղ հուն
14:03
20 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանին հաջողվել է վերահսկողության տակ առնել ռազմավարական բարձունքներ և ճանապարհներ, մարդիկ բախվում են զանգվածային սպանությունների վտանգի հետ. Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է Ադրբեջանի կողմից շարունակվող գնդակոծությունների և երկու կողմից մեծ կորուստների մասին