Ադրբեջանը կոչ է արել հայկական կողմին կառուցողական մասնակցություն ունենալ բանակցային գործընթացին

11.05.2019, 20:47
Ադրբեջանը կոչով դիմել է Հայաստանին։
Ադրբեջանը կոչ է արել հայկական կողմին կառուցողական մասնակցություն ունենալ բանակցային գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի ԱԳՆ–ն հայկական կողմին կառուցողական մասնակցության կոչ է արել բանակցային գործընթացին` ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար։ Այս մասին նշվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագրի 25–ամյակի կապակցությամբ շաբաթ օրը Ադրբեջանի ԱԳՆ–ի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Загружается новость ... "Лево"

«Հայաստանը պետք է պահպանի իր միջազգային պարտավորություններն ու կառուցողական մասնակցի բանակցային գործընթացին` հակամարտության (ղարաբաղյան) շուտափույթ կարգավորման համար», – նշվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթում ընդգծվում է, որ հրադադարի ռեժիմի պահպանումը նախատեսում է «ոչ միայն հրադադար, այլև ռազմական ուժերի դուրս բերում հակամարտության գոտուց և հրաժարում օկուպացիան ամրագրող գործողություններից, այդ թվում` հարկադիր տեղահանվածների վերադարձին խոչընդոտող գործողություններից»։ 

«Հրադադարը նախատեսում է նաև հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների արագացում։ Հասկանալի է, որ հրադադարը լուծում չէ, այն ստեղծում է պայմաններ` համապատասխան անհետաձգելի միջոցների իրականացման համար հակամարտության կարգավորանը տանող ճանապարհին», – նշվում է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Загружается новость ... "Право"

Ադրբեջանի ԱԳՆ–ն նշում է, որ Հայաստանի հետ բարիդրացիական նորմալ հարաբերությունների և տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և զարգացման ապահովման հիմք են ծառայում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը նրա` միջազգային մակարդակով ճանաչված սահմանների շրջանակում, ադրբեջանցի հարկադիր տեղահանվածների վերադարձն իրենց տները, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների խաղաղ համագոյության խրախուսումը»։–0–