Ադրբեջանը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ. ՊՆ

30.09.2020, 10:37
ՊՆ–ից հայտնում են, որ Ադրբեջանը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ
Ադրբեջանը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ. ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։

Загружается новость ... "Лево"

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են։–0–