430.53
5.77
396.4
-10
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը շատ հարցերում գտնվում է մշտական կապի մեջ Արցախի իշխանությունների հետ. Ալեն Սիմոնյան

14:57
14 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի իշխանությունները մշտապես առաջարկել են, որ Արցախը պետք է ներգրավված լինի և ներգրավված է բոլոր քննարկումների ու հարցերի մեջ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք Արցախին առաջարկում ենք այն, ինչ-որ առաջարկել ենք մշտապես՝ Արցախը ինքնուրույն պետք է ներգրավված լինի և ներգրավված է բոլոր քննարկումների ու հարցերի մեջ: Հայաստանի Հանրապետությունը միևնույն ժամանակ պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցությունների մեջ», – ասել է Սիմոնյանը:

Արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե երբ կցանկանան և ինչպես կցանկանան կբանակցեն Արցախի հետ՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ մինչ օրս եղել են շատ հարցեր, որ Ադրբեջանը քննարկել է և բանակցել է Արցախի իշխանությունների հետ:

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանը գտնվում է մշտական կապի մեջ Արցախի օրինական իշխանությունների հետ շատ հարցերում: Նույնիսկ լինում են դեպքեր, որ Արցախի իշխանությունները ինֆորմացիոն առումով ավելի շատ են տեղեկացված լինում, քան մենք: Բնական է, որ հարևան երկրի ղեկավարությունը պետք է այլ ձևակերպումներ տա՝ Ստեփանակերտի տեղը ադրբեջանական անվանում ասի և այլն, և այլն: Ես խնդրում եմ դիտարկել դա այդ տրամաբանության մեջ: Միևնույն ժամանակ, հիշենք բանակցային գործընթացը չի ավարտվել, որևէ փաստաթուղթ, որի վրա կարող ենք հղում անել, գոյություն չունի: Բնական է, ամեն մի կողմ իր տեսլականը և իր պատկերացումը ներկայացնում է», – եզրափակել է Սիմոնյանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:28
24 Հունվարի 2023
Այսօրվանից Արցախում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը
Այսօրվանից Արցախում կդադարեցվի բոլոր գազալցակայանների աշխատանքը
15:57
23 Հունվարի 2023
«Դուք լավ չեք պատկերացնում, թե Արցախի հայերը որքան ուժեղ են». Ռուբեն Վարդանյանը BBC–ի եթերում` արցախահայերի վճռականության մասին
Ռուբեն Վարդանյանը BBC հեռուստաընկերության Hard Talk ծրագրում հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ արցախահայերը շատ վճռական են տրամադրված մնալու իրենց հայրենիքում
14:38
20 Հունվարի 2023
Ադրբեջանը մասամբ բացել է ՀՀ–ից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն գազամատակարարումը կվերականգնվի որոշակի սահմանափակումներով
Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի  որոշակի սահմանափակումներով
15:51
18 Հունվարի 2023
«Կարծում եմ, որ այդ հարցն առաջիկայում կկարգավորվի». Լավրովը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին
Լավրովը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետ կապված հարցն առաջիկայում կկարգավորվի
09:54
18 Հունվարի 2023
Դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ մտել են արցախցի երեխաներին տեղափոխող մեքենայի մեջ. երեխաներից մեկն ուշաթափվել է
Դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ մտել են արցախցի  երեխաներին տեղափոխող մեքենայի մեջ. երեխաներից մեկն ուշաթափվել է
09:47
18 Հունվարի 2023
Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:
Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը
21:26
17 Հունվարի 2023
Արցախի գազամատակարարումը վերականգնվել է
Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից այսօր՝ ժամը 13.00-ին
14:54
17 Հունվարի 2023
Ռուբեն Վարդանյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել
13:44
17 Հունվարի 2023
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախը սնուցող միակ գազատար խողովակը. Արցախում գազամատակարարումը դադարեցվել է
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախը սնուցող միակ գազատար խողովակը
14:11
16 Հունվարի 2023
Շրջափակված Արցախում արդեն ծնվել է 132 երեխա
Շրջափակված Արցախում արդեն132 երեխա է ծնվել
12:53
16 Հունվարի 2023
Արցախում առնվազն 3400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրն Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով
Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է սովի ռիսկի առջև
12:08
16 Հունվարի 2023
Փոփոխություններ Արցախի ԱԽ–ում և ԱԱԾ–ում. Արայիկ Հարությունյանը հրամանագրեր է ստորագրել
Արցախի ԱԽ–ում և ԱԱԾ–ում փոփոխություններ են տեղի ունեցել