628.49
6.86
518.26
-4
Եղանակը Երևանում
Հայ

Երևանը կոչ է արել Բաքվին և իր հովանավոր Անկարային հրաժարվել կրակի դադարեցման ռեժիմին ուղղված ջանքերը տապալելուց և մեղքը հայկական կողմի վրա բարդելուց

01:30
22 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, որտեղ փորձ է արվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

«Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը և առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով: Այս գործողություններն օրվա հրամայական են դարձնում Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության լիակատար ապահովումը», – նշվում է ՀՀ ԱԳՆ–ի հայտարարության մեջ:

ՀՀ-ն հետևողականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների միջնորդությամբ հոկտեմբերի 10-ի և 17-ի հայտարարություններով համաձայնեցված կրակի դադարեցման պայմանավորվածությունների անվերապահ իրականացմանը:

«Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական կարգավորումը բացառող դիրքերից՝ մեկ անգամ ևս շեշտում ենք, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ միջոցներով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Կոչ ենք անում Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից», – ասվում է ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ:–0–



Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:14
26 Հունվարի 2021
Ռուսաստանն, Իրանը և Թուրքիան հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնմամբ. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն, Իրանը և Թուրքիան հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնմամբ
13:01
26 Հունվարի 2021
Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է. Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նորանշանակ Ներքին գործերի նախարարին
Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է. Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նորանշանակ Ներքին գործերի նախարարին
11:36
26 Հունվարի 2021
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 65 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 65 զինծառայողների անունները
11:31
26 Հունվարի 2021
Մարտական գործողությունների վայրերում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն, նրանցից մեկի ինքնությունը հայտնի է
Մարտական գործողությունների վայրերում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն, նրանցից մեկի ինքնությունը հայտնի է
21:28
25 Հունվարի 2021
ՅՈւՆԵՍԿՕ–ն փաստահավաք առաքելություն կուղարկի Արցախ
ՅՈւՆԵՍԿՕ–ն փաստահավաք առաքելություն կուղարկի Արցախ
14:01
25 Հունվարի 2021
Արցախում Ներքին գործերի նախարարություն է ստեղծվում
Արցախում Ներքին գործերի նախարարություն է ստեղծվում
12:37
25 Հունվարի 2021
Արցախում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական նոր ծրագիր
Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական փորձնական ծրագիր
10:52
25 Հունվարի 2021
Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, որոնցից մեկը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձ է. ԱԻՊԾ
Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, որոնցից մեկը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձ է
11:15
24 Հունվարի 2021
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 30 զինծառայողի աճյուն, մարմիններն անճանաչելի են. ԱԻՊԾ
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 30 զինծառայողի աճյուն, մարմիններն անճանաչելի են
19:01
22 Հունվարի 2021
Ինչպե՞ս կարող է Շուշին չլինել հայկական. Թևան Պողոսյանը մեկնաբանել է «ադրբեջանական» Շուշիի մասին Փաշինյանի սկանդալային հայտարարությունը
Ինչպե՞ս կարող է Շուշին չլինել հայկական. Թևան Պողոսյանը մեկնաբանել է «ադրբեջանական» Շուշիի մասին Փաշինյանի սկանդալային հայտարարությունը
16:55
22 Հունվարի 2021
Արցախում հայտնաբերվել է 4 մարմին, որոնցից 3–ը քաղաքացիական անձ է
Արցախում հայտնաբերվել է 4 մարմին, որոնցից 3–ը քաղաքացիական անձ է
20:05
21 Հունվարի 2021
Իրականում որքա՞ն հայ է ապրել Շուշիում. փորձագետը պատասխանել է Փաշինյանի սկանդալային հայտարարությանը (ՎԻԴԵՈ)
Իրականում որքա՞ն հայ է ապրել Շուշիում. փորձագետը պատասխանել է Փաշինյանի սկանդալային հայտարարությանը. ՎԻԴԵՈ