Արցախի ՊԲ–ն հրապարակել է ջրահեղձ եղած զինծառայողների անունները

09.05.2017, 00:55
Մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար:
Արցախի ՊԲ–ն հրապարակել է ջրահեղձ եղած զինծառայողների անունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել դժբախտ պատահար, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ նախնական տվյալների, ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.):

Загружается новость ... "Лево"

«Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները: Ռուբեն Մնացականյանի ճակատագիրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են», – նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:–0–