Սեպտեմբերի 27–ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ. ՄԻՊ

14.10.2020, 22:52
Սեպտեմբերի 27–ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ
Սեպտեմբերի 27–ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ. ՄԻՊ
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանն այսօր շարունակել է Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ հրետակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու և Հադրութի մի շարք բնակավայրեր, հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Загружается новость ... "Лево"

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգևի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները: Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց թիվը 32 է», – նշել է Բեգլարյանը Facebook–յան իր էջում:–0–