Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
10.03.2026,
19:37
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Եթե տառապում եք դեպրեսիայից, տագնապից կամ անհանգստության զգացումից, ապա փորձեք բուժել աղիները: Ի՞նչ կապ կա աղիների և դեպրեսիայի միջև: Բայց վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ աղիների միկրոֆլորայի փոփոխություններն ուղղակիորեն ազդում են մեր ուղեղի վրա և որոշակի դեր են խաղում դեպրեսիայի առաջացման հարցում: Ուստի տրամադրությունը և հավասարակշռությունը պահելու համար կարևոր է պահպանել աղիների առողջ միկրոֆլորան: Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում.
1. Հրաժարվեք շաքարից և մշակված սննդամթերքից
Պարզագույն ածխաջրերը` մոնոսախարիդները, խախտում են միկրոֆլորայի առողջ բալանսը, քանի որ շատ արագ են մարսվում և յուրացվում են առանց միկրոբների մասնակցության: Դրանք սոված են մնում և սկսում են «ուտել» աղիների պատերը ծածկող լորձը, որը պաշտպանիչ դեր է կատարում: Երբ այդ պաշտպանիչ շերտը խախտվում է, օրգանիզմում բորբոքում է սկսվում:
2. Ավելի շատ բուսական սնունդ և բջջանյութ կերեք
Բուսական սննդի, հատկապես կանաչ տերևային բանջարեղենի բազմազանությունն ապահովում է միկրոֆլորայի անխափան աշխատանքը:
3. Սահմանափակեք հակաբիոտիկների օգտագործումը
Որոշ դեպքերում հակաբիոտիկները չափազանց կարևոր են օրգանիզմի համար: Բայց դրանց մշտական օգտագործումը կրճատում է աղիքային միկրոֆլորայի բազմազանոււթյունը: Լայն սպեկտրի հակաբիոտիկները հատկապես վտանգավոր են աղիների առողջության համար, քանի որ ախտածին մանրէների հետ սպանում են նաև օգտակարները:
4. Օգտագործեք ֆերմենտավորված սնունդ
Ֆերմենտավորված սնունդը բնական պրոբիոտիկ է: Ամենատարածվածը յոգուրտն է, դրանցից ամենաօգտակարը` բնական յոգուրտը, որը նաև հունական են կոչում: Օգտակար են նաև կեֆիրը, թթու կաղամբը: Բայց ուշադիր եղեք` որոշ ֆերմենտավորված ընպելիքներ կարող են ալկոհոլ պարունակել:
5. Ավելի քիչ կարմիր միս և կենդանական ծագման մթերք
2013 թվականի ապրիլին Nature ամսագրում հետազոտություն է հրապարակվել: Հարվարդի համալսարանի գիտնականները 9 մասնակիցներից բաղկացած մի խմբի համար խիստ դիետա են կազմել: Սկզբում նրանք կերել են միայ միս և պանիր: Նախաճաշը կազմել է բեկոնով ձվածեղ, ճաշին` կողիկ, ընթրիքին` պրոշուտո սալյամի և տարբեր պանիրներ: Դիետայի ավարտից հետո նրանց տվել են այլ սննդակարգ` նրանք կերել են բջջանյութով հարուստ բուսական մթերքներ: Արդյունքները ցույց են տվել, որ առաջին դիետայից հետո աղիներում ավելացել է այն բակտերիաների թիվը, որոնք արտադրում են սրտի համար վնասակար նյութ:
Իսկ երկրորդ դիետան, որը միջերկրածովյան սննդակարգն է, բաղկացած է բանջարեղենից և մրգերից, ձիթապտղի յուղից, ընկուզեղենից, հիանալի միջոց է աղիների աշխատանքը կարգավորելու և դեպրեսիայից ազատվելու համար: