Սևակ Խանաղյանն ու Նոդար Ռևիան հիացրել են հանդիսատեսին «Դուետներ» շոուի ընթացքում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսական «Դուետներ» (Дуэты) շոուի շրջանակում հայ-վրացական դուետը՝ ի դեմս Սևակ Խանաղյանի և Նոդար Ռևիայի, գրավում է սոցցանցերը:
Շոուի հերթական թողարկման ժամանակ նրանք կատարել են «Белый мотылек» երգը (հեղինակներ՝ Իգոր Կրուտոյ և Լեոնիդ Դերբենյով), որը 90-ականների հանրահայտ բալադներից է:
Նրանց ելույթի տեսանյութն ակտիվորեն քննարկվում է սոցցանցերում, իսկ ինքը՝ Ռևիան, Instagram-ում կիսվել է իր հույզերով՝ հրապարակելով ելույթից մի հատված:
«Ես երջանկության գագաթնակետին էի. դա երևում էր իմ աչքերից: Մեծ ուրախություն է կատարել բոլորի կողմից սիրված երգն իմ վաղեմի ընկեր @sevak_khanagyan-ի հետ, այն էլ «Դուետներ» շոուի բեմում, որտեղ երազում է ելույթ ունենալ յուրաքանչյուր արտիստ», - գրել է Նոդար Ռևիան:

