Ջեյ Լոն փայլել է հայկական ապրանքանիշի զարդերով (ՖՈՏՈ)

22.05.2025, 21:17
Ջենիֆեր Լոպեսը Նյու Յորքում կոմպոզիտոր Ջոն Քանդերի 98-ամյակի տոնակատարությանը ներկայացել է հայկական ապրանքանիշի զարդերով․ ՖՈՏՈ
Ջեյ Լոն փայլել է հայկական ապրանքանիշի զարդերով (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ 55-ամյա աստղ Ջենիֆեր Լոպեսը Նյու Յորքում կոմպոզիտոր Ջոն Քանդերի 98-ամյակի տոնակատարությանը ներկայացել է լիբանանահայ Եփրեմ Չաքարդեմյանի կողմից հիմնադրված Yeprem ապրանքանիշի զարդերով։ 

«Ջեյ Լոն ելույթ ունեցավ Ջոն Քանդերի ծննդյան երեկույթին. երաժշտությունն ու նրբագեղությունը երեկոյի կիզակետում էին», - նշված է ապրանքանիշը Instagram–յան էջում, որտեղ հրապարակվել են աստղի լուսանկարները։

Հիշեցնենք, որ այս տարի օգոստոսի 3–ին Լոպեսը UP ALL NIGHT: #JLoLiveIn2025 շոուով ելույթ կունենա Երևանի Վ․ Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։