Ինչպե՞ս արագացնել օրգանիզմի նյութափոխանակությունն ու նիհարել. սննդաբան Ժասմենա Չախալյանի խորհուրդները

25.04.2025, 19:09
Սննդաբան Ժասմենա Չախալյանի հետ խոսել ենք գործոնների մասին, որոնք կարող են ազդել օրգանիզմի նյութափոխանակության վրա․ ՎԻԴԵՈ
Ինչպե՞ս արագացնել օրգանիզմի նյութափոխանակությունն ու նիհարել. սննդաբան Ժասմենա Չախալյանի խորհուրդները

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Քաշի ավելացման պատճառներից մեկը կարող է լինել նյութափոխանակության դանդաղումը: Իսկ որո՞նք են պատճառները, և ինչպե՞ս կարգավորել նյութափոխանակությունը:

«Նովոստի–Արմենիա» գործակալության Novosti-Armenia Stories YouTube-յան ալիքով հեռարձակվող «Միֆեր առողջության մասին» հաղորդաշարի շրջանակում այս հարցերի շուրջ զրուցել ենք սննդաբան Ժասմենա Չախալյանի հետ, ով անդրադառնալով մեր կենսակերպին՝ նշում է գործոններ, որոնք կարող են ազդել օրգանիզմի նյութափոխանակության վրա՝ այն դանդաղեցնելով կամ բարելավելով: