Ընդամենը 2 բաղադրիչից բաղկացած խառնուրդը կվերականգնի մազերի առողջությունը և ոչ միայն

25.04.2025, 14:50
Բնությունը ստեղծել է բնական միջոցներ, որոնք կարող են հրաշքներ գործել առողջության հետ
Ընդամենը 2 բաղադրիչից բաղկացած խառնուրդը կվերականգնի մազերի առողջությունը և ոչ միայն
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Բնությունը ստեղծել է բնական միջոցներ, որոնք կարող են հրաշքներ գործել առողջության հետ:

Դրանցից մեկը կիտրոնի հյութի և ձիթապտղի յուղի խառնուրդն է:

Ընդամենը անհրաժեշտ է խառնել 1ճ/գ ձիթապտղի յուղն ու 1ճ/գ կիտրոնի հյութը, և այն պատրաստ է: Այս միջոցն օժտված է մի շարք օգտակար հատկություններով`

Ձգում է մաշկը, ամրացնում եղունգներն ու մազերը

Եղունգների փխրունությունը կանխելու համար պատրաստեք խառնուրդը 1 ճ/գ ձիթապտղի յուղին ավելացնելով 1 ճ/գ կիտրոնի հյութ, որը պետք է քսեք եղունգներին քնելուց առաջ 10 րոպեի ընթացքում: Դուք կարող եք նաև քնելիս բարակ, բամբակյա ձեռնոցներ կրել, որպեսզի այս միջոցն ազդի նաև գիշերվա ընթացքում:

Յուղն ու կիտրոնը կօգնեն մազերին ավելի ամուր, առողջ և փայլուն տեսք ունենալ և վերահսկել թեփը: Կիտրոնի հակասեպտիկ հատկությունը կօգնի մաշկային հիվանդությունների բուժմանը: Խառնուրդը կարելի է քսել մազերին լվանալուց կես ժամ առաջ:

Բուժում է փորկապությունը

Այս համադրությունը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք օգնում են ազատվել թույներից և նպաստում է մարսողությանը:

Բարելավում է լյարդի և լեղուղիների աշխատանքը

Երբ դուք զգում եք փքվածություն, ծանրություն և հոգնածություն, ապա դա սովորաբար գալիս է նրանից, որ մեր օրգանիզմը լի է թույներով: Օգնեք ձեր լյարդին դուրս բերել այն:

Հոդային և ռևմատիկ հիվանդություններ

Իր հակաբորբոքային հատկության շնորհիվ այս միջոցից ընդամենը մեկ թեյի գդալը պայքարում է այս ցավերի դեմ:

Սրտային խնդիրներ

Ձիթապտղի յուղը հարուստ է ճարպաթթուներով, այն օգնում է վերահսկել և լավացնել արյան շրջանառությունը, ինչպես նաև հեռացնում է վատ խոլեստերինը, ինչն էլ օգնում է արյան հոսքին:

Նշենք, որ այս տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնաբուժություն նպատակով: Եթե կան առողջական խնդիրներ, նախևառաջ, պետք է դիմել մասնագետի: