Չինաստանում փորձարկվել է աշխարհի ամենամեծ հողմային գեներատորը. (ՖՈՏՈ)
27.09.2025,
15:27
Հողմային գեներատորի մեծածավալ արտադրությունը նախատեսվում է սկսել 2026 թվականին ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Չինաստանը հաջողությամբ փորձարկել է աշխարհի ամենամեծ և ամենահզոր հողմային գեներատորը, գրում է РБК-ն՝ հղում անելով South China Morning Post-ին։
«Sawes Energy Technology-ի S1500 գեներատորը, որն արտաքուստ հիշեցնում է բասկետբոլի խաղադաշտի չափերով և 13 հարկանի շենքի բարձրությամբ մի սարք, դարձել է իր տեսակի մեջ առաջինը, որը թռիչքի ժամանակ մեկ մեգավատտ էներգիա է արտադրել»,- նշում է լրատվամիջոցը։
Ստարտափի գործադիր տնօրեն և գլխավոր դիզայներ Դյուն Տյանրուին սա անվանել է «արտադրանքի գործնական կիրառման ուղղությամբ կարևոր քայլ»։
Նա նշել է, որ հետագա փորձարկումները կիրականացվեն երկրի տարբեր շրջաններում և պայմաններում, իսկ մեծածավալ արտադրությունը նախատեսվում է սկսել 2026 թվականին։


