«Երբ նշանված էի, իմացա, որ ամենամոտ ընկերուհիս կապ է ունեցել իմ ապագա ամուսնու հետ»․ Անահիտ Սիմոնյան

29.10.2024, 12:04
Անահիտ Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է իր ամենամոտ ընկերուհին դավաճանել ապագա ամուսնու հետ
«Երբ նշանված էի, իմացա, որ ամենամոտ ընկերուհիս կապ է ունեցել իմ ապագա ամուսնու հետ»․ Անահիտ Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երգչուհի Անահիտ Սիմոնյանը Instagram–ի Stories բաժնում կիսվել է իր կյանքի ամենառաջին դավաճանության մասին պատմությամբ՝ խոսելով այն մասին, թե ինչպես է իր ամենամոտ ընկերուհին իրեն դավաճանել։ 

«Տարիներ առաջ, երբ ես համարյա նշանված էի, այսինքն՝ «խոսք կապը» եղել էր, մատանին իմ մատին էր, նշանդրեքի օրն էլ որոշված էր, հենց այդ օրերին իմանում եմ, որ իմ ամենամտերիմ ընկերուհին, ում հետ ես որոշում էի, թե ինչ պետք է կրեմ նշանդրեքիս օրը, ինչ make up, վարսահարդարում պետք է անեմ, ամեն ինչ իր հետ քննարկում էի, իմ ամենամտերիմն էր, նա կապ է ունեցել իմ ապագա ամուսնու հետ:

Ասել, որ ես շոկ ապրեցի, կնշանակի, իհարկե, ոչինչ չասել: Բնականաբար նա ամեն ինչ փորձեց անել, որ ես իրեն կարողանամ ներել: 

Շատերդ իրեն ճանաչում եք, դրա համար ես նրա անունը չեմ տա՝ հարգելով իր երեխային: Ես ներեցի իմ ապագա ամուսնուն, բայց չներեցի իրեն: Իմ մեջ ներեցի և բաց թողեցի, որ այդ ջղայնությունն իմ մեջ չապրի, բայց հասկացա, որ տվյալ անձնավորությունն ինձ մոտ չի կարող այլևս կանգնել ու ինձ հետ որևիցե կապ ունենալ: 

Անցան տարիներ, ինքը փորձեց ինձ հետ կապ հաստատել, բացատրություն տալ, որ ինքը չի եղել սկզբնաղբյուրը այդ շփման, բայց ինձ համար տարբերություն չկար, թե ով է սկսել: 

Նույն պատմությունն ինձ հետ տեղի ունեցավ, երբ Արմանը 3-4 տարեկան էր։ Ես նորից ունեի մի ընկերուհի, նրան ևս բոլորը ճանաչում են, ով արեց ճիշտ նույն բանն իմ գլխին: 

Իմ կյանքի դասն այն էր, որ ես պետք է երբեք ոչ մի ընկերուհու չթողնեմ մոտ իմ ընտանիքին, իմ հարաբերություններին: Երբեք–երբեք չես կարող պատկերացնել, թե որտեղից դու կստանաս այդ հարվածը մեջքիդ: 

Եվ, եթե քեզ թվում է, որ քո մտերիմ ընկերուհին երբեք դրան ընդունակ չէ, հենց առաջինն ինքն է ընդունակ: Ես այնքան դավաճանություններ եմ տեսել իմ կյանքում, ու այդ բոլորի սկզբնաղբյուրը, կարծում եմ, հենց նախանձն է»,- պատմել է Անահիտ Սիմոնյանը: