5 հիվանդություններ, որոնք «վախենում են» սուրճից
15.08.2024,
16:07
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը:
Gallup-ի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծահասակ բնակչության 60 տոկոսն օրական միջինը մեկ գավաթ սուրճ է խմում:
Ավելին, քառորդ մասը խոստովանում է, որ դա կախվածություն է: Սուրճի սիրահարների այսպիսի թիվը զարմանալի չէ, այլ զարմանալին այն է, թե որքան օգտակար այն կարող է լինել մեր առողջության համար:
Եվ այսպես, women-page.ru-ն ներկայացնում է այն 5 հիվանդությունները, որոնք վախենում են սուրճից:
1. Լյարդի ցիռոզ
Բնականաբար, պետք չէ սուրճը դիտարկել որպես լյարդի ցիռոզի բուժման միջոց: Պետք չէ հույս ունենալ, որ այն կկանխարգելի օրգանիզմի թունավորումը: Բայց այն կարող է դրական ազդել լյարդի վրա և կանխել այդ հիվանդության զարգացումը:
Եթե հավատանք CNN-ին, ապա «օրական 2 գավաթ հավելյալ սուրճը կարող է 44%-ով նվազեցնել լյարդի ցիռոզի զարգացումը»:
2. 2-րդ տեսակի շաքարախտ
Շաքարախտը լուրջ հիվանդություն է, որը պետք է բուժել մասնագետների օգնությամբ: Այնուամենայնիվ, սուրճը կարող է դառնալ երկրորդ տիպի շաքարախտի կանխարգելման տարբերակ:
«Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ հատկապես շատ սուրճ խմող մարդկանց մոտ շաքարախտի զարգացման ռիսկն ավելի ցածր է, քանի մյուսների մոտ», — գրում է WebMD-ը:
3. Սրտի հիվանդություններ
Կոֆեինի ազդեցությունը սրտի վրա դեռ ուսումնասիրվում է, և երբ խոսքը սրտի առողջության մասին է, դուք բոլորս պետք է լսեք բժիշկի ցուցումները: Այնուամենայնիվ, սուրճն իրականում կարող է օգտակար լինել սրտի հիվանդության ժամանակ:
Այնպես որ, եթե մտահոգված եք սրտի առողջությամբ, ապա շտապեք ևս մեկ գավաթ սուրճ խմել:
4. Քաղցկեղ
Թեև ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, Քաղցկեղի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի գիտնականները հայտարարում են.
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ սննդամթերքներ, օրինակ, սուրճը, կարող են օգնել քաղցկեղի դեմ պայքարում»:
5. Փարկինսոնի հիվանդություն և Ալցհեյմերի հիվանդություն
Բացի ուղեղի նորմալ ակտիվության պահպանումից, սուրճը կարող է նաև օգտակար լինել Ալցհեյմերի հիվանդության և Փարկինսոնի հիվանդության դեմ պայքարում:
«Նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օրական երեք գավաթ սուրճը կարող է կանխել Ալցհայմերի հիվանդության զարգացումը տարեցների մոտ», — պատմում է CBS News-ը։