Վաչե Թովմասյանը՝ «Ոսկե գլոբուսի» կարմիր գորգին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

07.01.2025, 12:43
Վաչե Թովմասյանի լուսանկարներն ու տեսանյութերը՝ «Ոսկե գլոբուսի» կարմիր գորգից․ ֆՈՏՈ, ՎԻԴԵՈ
Վաչե Թովմասյանը՝ «Ոսկե գլոբուսի» կարմիր գորգին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 5–ին ԱՄՆ–ում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը։

Ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որը պատմում է նյույորքցի մերկապարուհու և ռուս օլիգարխի որդու մասին, «Ոսկե գլոբուսի» հավակնորդներից էր։

Ֆիլմում հանդես եկող դերասան Վաչե Թովմասյանը Instagram–ում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել մրցանակաբաշխության կարմիր գորգից։

«ԱՆՈՐԱ-ի տղաները Golden Globes-ի կարմիր գորգի վրա։ Վաչե Թովմասյանը, Յուրա Բորիսովը, Կարեն Կարագուլյանը և Մարկ Էյդելշտեյնը՝ voguemagazine–ի համար», – գրել է Վաչեն՝ հրապարակելով տեսանյութ։