Հայաստանը Miss Grand International գեղեցկության մրցույթում կներկայացնի Հայկանուշ Մկրտչյանը

24.09.2024, 16:07
Miss Grand International միջազգային հեղինակավոր գեղեցկության մրցույթում Հայաստանի պատվիրակը 23-ամյա Հայկանուշ Մկրտչյանն է
Հայաստանը Miss Grand International գեղեցկության մրցույթում կներկայացնի Հայկանուշ Մկրտչյանը

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այս տարի Հայաստանը ներկայացնելու է Miss Grand Armenia՝ 23-ամյա Հայկանուշ Մկրտչյանը, ով մասնագիտությամբ դիզայներ և հագուստի մոդելավորող է։ Հայկանուշը ընդգրկվել է մրցույթում, որն անցկացվելու է Կամբոջայում և Թայլանդում՝ մեծ շուքով, հայտնում է Միսս Երևան Փրոդաքշն-ը։

Հոկտեմբերի 2-ին Հայկանուշը կմեկնի Miss Grand International մրցույթին, որտեղ նրա նպատակն է լավագույնս ներկայացնել մեր երկրի պատմությունը, մշակույթն ու ավանդույթները։ Մեր պատվիրակը մրցույթի ընթացքում լսելի կդարձնի Հայաստանի մասին շատ կարևոր հարցեր և կշահի միջազգային հանրության ուշադրությունը:

Միսս Երևան Փրոդաքշն-ը Հայկանուշի լիարժեք պատրաստության համար աշխատանքի է լծվել, և նրա հետ աշխատել են դեֆիլեի, էթիկայի և կերպարանքի լավագույն մասնագետները։ Մասնագետների կարծիքով, այս տարվա պատվիրակը մեծ հնարավորություններ ունի հաջող հանդես գալու և մեր երկիրը միջազգային հարթակում բարձրացնելու համար:

Մեր մասնակիցը մրցույթում հանդես կգա ազգային էլեմենտներով հագուստով, որը ստեղծվել է բարձր մակարդակի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ։ Այս ստեղծագործությունը հատուկ նախատեսված է ընդգծելու Հայաստանի մշակութային ժառանգությունը և ավանդույթները:

Եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին Թայլանդում, Հայկանուշը հանդես կգա նաև երեկոյան զգեստով, որի հեղինակը հենց ինքն է։ Այս զգեստը ներկայացնում է նրա ստեղծագործական հայացքն ու անհատականությունը։

Միսս Երևան Փրոդաքշն-ը վստահ է, որ Հայկանուշը՝ իր բացառիկ տաղանդով և պատրաստվածությամբ, կարողանալու է առանձնանալ մրցույթի մասնակիցների թվում և արժանիորեն կներկայացնի Հայաստանը միջազգային հարթակում։

Մենք վստահ ենք, որ նա արժանիորեն կներկայացնի Հայաստանը և իր հմայքով կտպավորի միջազգային ժյուրիին։ Միսս Երևան Փրոդաքշն-ը ողջունում է Հայկանուշին և վստահեցնում, որ նրա ջանքերն ու պատրաստվածությունը կմատուցեն լավագույն արդյունքը։