Ինչու է օրգանիզմը հակված քաղցրի. սննդաբանը պատմում է պատճառների մասին
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Քաղցրի հանդեպ սերը կարող է ազդանշան լինել լուրջ հիվանդությունների մասին։ Այս մասին գրում է красный север-ը՝ մեջբերելով սննդաբան Դմիտրի Սեմիրյադովին։
«Մեծ քանակությամբ պարզ ածխաջրեր օգտագործելը վնասակար է: Ածխաջրային կախվածությունը անվնաս վիճակ չէ, այն ունի իր պատճառները։ Ամենից հաճախ քաղցրի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մարմինը սովոր է դոֆամինի բարձրացումներին: Միևնույն ժամանակ, քաղցրի մեծ ցանկությունն ուժեղանում է քնի պակասի և ծանր սթրեսի պատճառով: Մեկ այլ պատճառ կարող են լինել հորմոնալ փոփոխությունները»,- նշել է սննդաբանը։
Բացի «պարզ» պատճառներից, շաքարից կախվածությունը կարող է լուրջ դեպրեսիայի ազդանշան լինել:
Սննդաբանի խոսքով՝ սա վտանգավոր վիճակ է, որն անձը կարող է չգիտակցել:

