Սրբուկը` ստեղծագործելու, բաղձալի երազանքի և «Եվրատեսիլի» ելույթի մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
– Կատարյալ ելույթի գրավականն է....
– Ինքնավստահության եւ զգացմունքայնության ճիշտ չափաբաժնի առկայությունը։ Դե տաղանդի առկայության մասին էլ չեմ ասում։
– Երաժշտությունն իմ կյանքում հայտնվել է...
– Այնքան վաղուց, որ արդեն չեմ կարող հիշել, թե ինչի շնորհիվ է այն հայտնվել։ Վերեւից կանխորոշված որոշում էր դա։
– Ոգեշնչումը փնտրում եմ...
– Հետաքրքիր մարդկանց և բնության մեջ
- Հայկական երաժշտությունը տարբերվում է...
- Գեղեցիկ լադային հիմքով և ազգային գործիքների յուրահատուկ հնչողությամբ

- Իմ ստեղծագործությամբ ուզում եմ...
- Ուզում եմ մի գաղափարի շուրջ հավաքել մարդկանց։
- Եթե երգչուհի չդառնայի...
- Պարուհի կդառնայի
- Մարդը, որն օրինակ է ինձ համար...
– Ուժեղ, համառ, նպատակասլաց մարդը։
- Մանուկ ժամանակ ես երազում էի...
- Փոքր տարիքից երազել եմ լինել համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի։
- Հանգստի իմ ամենասիրած տարբերակը...
– Սիրում եմ համատեղել ակտիվ հանգիստն ու պասիվը` ինչքանով որ ստացվում է։
– Ծանր աշխատանքային օրվանից հետո ես սիրում եմ...
– Հետաքրքիր ֆիլմեր դիտել
– Կցանկանայի երգել...
– Մայքլ Ջեքսոնի և Ֆրեդիի հետ, բայց, ցավոք, արդեն չի ստացվի
– Ամենալավ նվերը...
– Սիրով տրված յուրաքանչյուր նվեր
– Կարելի է հասնել ամեն ինչի...
– Եթե դու քեզ հավատում ես

– Կյանքի իմ կարգախոսը...
– Չդավաճանես ինքդ քեզ ու քո սկզբունքները
– Իմ սիրած երաժշտական գործիքը...
– Կիթառ և քանոն
– Երաժշտության իմ սիրած ուղղությունը...
– Ջազ և ալտերնատիվ ռոք
– Եթե ընդհանրապես աշխատելու ցանկություն չկա...
– Մեկ ժամ դադար եմ տալիս ու կրկին սկսում եմ … ամեն ինչ նորից։
– Ինձ ամենամեծ ուրախությունն է պարգևում...
– Երբ կարողանում եմ օգնել դիմացի մարդուն, ով իսկապես իմ կարիքն ունի։
– Եվրատեսիլի գլխավոր դրական կողմն այն է...
– Որ այն նվիրում է նոր ծանոթություններ և «մեծ բեմի» փորձ
– Եվրատեսիլին ես...
– Կփորձեմ վայելել ամեն ակնթարթը, ներկայացնել իմ երկիրը պատվով։
– Եվրատեսիլից հետո ես...
– Պետք է կրկնակի ակտիվությամբ շարունակեմ իմ ստեղծագործական գործունեությունը։-0-

