Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե արդյոք վեթինգը վրեժ էր Քոչարյանի ազատման համար
14.06.2019,
11:06
Միջազգային հանրությունը 100 տոկոսով սատարում է Հայաստանի դատական համակարգի բարեփոխման օրակարգին:
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Միջազգային հանրությունը 100 տոկոսով սատարում է Հայաստանի դատական համակարգի բարեփոխման օրակարգին, ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք վեթինգի անցկացման գաղափարը քաղաքական վրեժ էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար։
Մայիսի 20–ին Փաշինյանը հայտարարություն արեց, որ դատարանները չունեն հայ հասարակության վստահությունը, և եկել է դատական համակարգում «վիրաբուժական միջամտության» ժամանակը։ Նրա խոսքով, մասնավորապես, Հայաստանում գործող դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի։
«Միջազգային հանրությունը 100 տոկոսով սատարում է այս օրակարգին։ Կան դրա իրականացման բազմաթիվ մեխանիզմներ, որոնցից մեկը վեթինգն է»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, վեթինգի գաղափարը Հայաստանում միշտ գոյություն է ունեցել, քանի որ դատական համակարգը չի արդարացրել ժողովրդի վստահությունը։
«Լեգիտիմության և վստահության հարցը քաղաքական կարևորագույն խնդիր է, որը կանգնած է Հայաստանում բոլոր մակարդակների իշխանության առաջ վերջին 25 տարիներին։ Եթե խորհրդարանը և կառավարությունն օգտվում են այդ վստահությունից, ապա բնական է դառնում, որ օրակարգում ներառվի լեգիտիմ և վստահելի դատական համակարգի հարցը»,– ասաց նա, հղում անելով Սահմանադրության 2–րդ հոդվածին, որի համաձայն, Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։
Փաշինյանն ասաց, որ վճռական է լինելու ուրվագծված բարեփոխումների իրականացման գործում և չի պատրաստվում նահանջել մարտահրավերներից, բայց պատրաստ է որոշ փոխզիջումների։
«Ես չեմ պատրաստվում հարմարվել անցյալի իրողություններին։ Եվ անսկզբունքային ու անիմաստ փոխզիջումներ ոչ մի ոլորտում չեն լինելու։ Չեն լինելու նաև քաղաքական հաշվարկներ կամ առևտուր»,– ասաց նա։ -0-

Загружается новость ... "Лево"