«Մենք ոգով ուժեղ ենք և քայլում ենք դեպի հաղթանակ». պատմաբանը՝ արցախյան պատերազմում հաղթանակի ճանապարհին լինելու մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

01.11.2020, 02:03
Հայերն ի վիճակի են հաղթական հակահարված հասցնել Արցախում ադրբեջանա-թուրքական զինված ուժերի դեմ․ «Նովոստի-Արմենիա»-ին տված հարցազրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու Թեմինե Մարտոյանը
«Մենք ոգով ուժեղ ենք և քայլում ենք դեպի հաղթանակ». պատմաբանը՝ արցախյան պատերազմում հաղթանակի ճանապարհին լինելու մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայերն ի վիճակի են հաղթական հակահարված հասցնել Արցախում ադրբեջանա-թուրքական զինված ուժերի դեմ: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու Թեմինե Մարտոյանը:

Նա նշեց հայ ժողովրդի առավելությունները Արցախում թշնամիների դեմ հաղթանակի ճանապարհին:

«Անհրաժեշտ է նշել այն փաստը, որ մեր անցած ուղին այսօր իսկապես օգնում է կողմնորոշվել, և մենք, հաշվի առնելով բոլոր թերություններն ու առավելությունները, ունակ ենք հաղթական հակագրոհի: Իհարկե կա նմանություն նախորդ փորձի հետ, քանի որ ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի ձեռագիրը երկար տարիների ընթացքում կարծես մնում է անփոփոխ », - ասաց պատմաբանը:

Ըստ Մարտոյանի, շատ փաստեր կան, որ այս երկու երկրները կողք կողքի, ինչպես ավագ և կրտսեր եղբայրներ, տարիներ շարունակ վարում են իրենց քաղաքականությունը:

Ինչպես նշեց պատմաբանը, ժամանակին մեծ հույս կար՝ կապված արտաքին աշխարհի հետ, բայց այսօր Հայաստանը հույսը դնում է միայն իր վրա՝ նախանշելով դաշնակիցների օգնությամբ դիվանագիտական ​​խնդիրների կարգավորման ուղիները:

Загружается новость ... "Лево"
«100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի համեմատությամբ (խոսքը Հայոց ցեղասպանության մասին է) շատ մեծ ու կարևոր տարբերություն կա: Այսօր մենք ունենք պետականություն, հզոր բանակ: Այն ժամանակ մենք հաղթանակի շատ կարևոր բաղադրիչ ունեինք, և այն այսօր էլ կա․ մենք հոգով ուժեղ ենք, ոնդ որում՝ ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք », - ասաց Մարտոյանը:

Նա շեշտեց, որ հայերը ուժեղ են, հասկանում են այս հաղթանակի կարևորությունը և հաստատուն քայլերով գնում են առաջ:

«Մեր գործողությունները հիանալի կազմակերպված են ինչպես առաջնագծում, այնպես էլ՝ թիկունքում: Եվ կա մի շատ կարևոր գործոն. մենք դրական ենք տրամադրված, և դա ոչ թե կույր դրական տրամադրություն է, այլ դրական է՝ ելնելով մեր այսօրվա նվաճումներից: Մենք ճիշտ ուղու վրա ենք, գնում ենք դեպի հաղթանակ», - հայտարարեց Մարտոյանը։-0-