Լեգենդար Իրինա Սլուցկայան կմարմնավորի հայ աստվածուհու կերպարը «Ախթամար» շոուում. ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ
11.12.2017,
15:40
Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Իրինա Սլուցկայան առաջին վարպետության դասն է անցկացրել Երևանում:
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի միակ յոթակի չեմպիոն, ռուս գեղասահորդ Իրինա Սլուցկայան առաջին վարպետության դասն է անցկացրել Երևանում Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի սաների համար:
Տիտղոսակիր մարզուհին արդեն երեք անգամ եղել է Հայաստանում և պլանավորում է գալ նաև հաջորդ տարի, որպեսզի մասնակցի «Ախթամար» շոուում: Ինչպես «Նովոստի Արմենիա» գործակալության հետ զրույցում ասաց շոուի պրոդյուսեր Զարա Մխեյանը, շոուն կլինի աննախադեպ, քանի որ գլխավոր դերերում հանդես կգան միայն օլիմպիական մարզիկներ:
Ընդ որում Իրինա Սլուցկայան հանդես կգա Անահիտ աստվածուհու կերպարով: Հայտնի գեղասահորդուհին համաձայնել է մասնակցել նախագծում, այնպես որ կարելի է ասել, որ նախագիծը մշակվել է հատուկ նրա համար:

Սլուցկայան համաձայնել է պատասխանել «Նովոստի Արմենիա» գործակալության մի քանի հարցերին` խոսելով շոուի ու Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի մասին։
«Նովոստի–Արմենիա». Դուք արդեն մի քանի անգամ այցելել եք Հայաստան, ի՞նչն է ստիպում ձեզ նորից ու նորից վերադառնալ։
Ի. Սլուցկայա. Մարդիկ։ Նրանք շատ բարի են, գթասիրտ, շատ դրական էներգետիկայով։ Երևանը շատ սիրուն քաղաք է։ Ցավոք, ես չեմ հասցրել շատ բան տեսնել, կարծում եմ` ամեն ինչ դեռ առջևում է։ Ինձ դուր է գալիս մշակույթը, ավանդույթները, ուտելիքը։ Երևանի ճարտարապետությունը պարզապես չքնաղ է. միախառնված է ժամանակակիցն ու պատմականը։ Ցանկանում եմ հնարավորինս շատ բան իմանալ, չնայած ամեն ինչ իմանալն անհնար է, սակայն ես անընդհատ բոլորին տանջում եմ հարցերով։ Այդուհանդերձ, երկրի դեմքը մարդիկ են։
«Նովոստի–Արմենիա». Ինչո՞վ է ձեզ հետաքրքրել «Ախթամար» հայկական լեգենդի մեջ ներկայացված սիրո պատմությունը։
Ի. Սլուցկայա. Չեմ կարող համեմատել ինձ հերոսուհու հետ, սակայն բոլոր ժամակների ամենաուժեղ ու կարևոր զգացմունքը սերն է։ Որոշ դեպքերում զարմացնում և հիացնում է այն, թե ինչի են մարդիկ պատրաստ հանուն սիրո։ Կրակից ճառագող փոքրիկ լույսը փրկում է մարդկանց, նրանց սերը։ Այս պատմությունը շատ փիլիսոփայական ու ողբերգական է, ուզում եմ բոլորին ցանկանալ նման սեր` իրական ու մաքուր։
«Նովոստի–Արմենիա». Ե՞րբ է կայանալու այդ սառցե տոնը։
Ի. Սլուցկայա. Հաջորդ տարվա նոյեմբերին մենք կցուցադրենք այդ դրամատիկ պատմությունը սառույցի վրա։ Գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ սառույցի վրա կներկայացվի ոչ միայն պատմություն, այլ մի ամբողջ լեգենդ։ Հայտնի կոմպոզիտորները հատուկ երաժշտություն կգրեն։ Պրեմիերան կկայանա Երևանում, իսկ հետո մենք կցուցադրենք այն Ռուսաստանում ու դուրս կգանք համաշխարհային մակարդակի վրա, քանի որ այս պատմությունը վերաբերում է յուրաքանչուրին։ Այս պատմությունը հետաքրքիր է, ողբերգակակ ու հուզիչ։ Կարծում եմ, որ մենք պետք է այն պատմեք ամբողջ աշխարհին։ Շոուն պետք է համաշխարհային բրենդ դառնա։
«Նովոստի–Արմենիա». Ի՞նչ է ձեզ համար մարմնավորում Անահիտ աստվածուհու կերպարը։
Ի. Սլուցկայա. Անահիտ աստվածուհին սիրո ու ընտանիքի աստվածուհին է։ Երևի ես ինչ–որ տեղ նման եմ իրեն։ Ինձ հաճելի է դառնալ հսկայական նախագծի մի մասը։ Ցանկանում եմ կիսվել մարդանց հետ բարությամբ, գեղեցկությամբ, իմ արվեստով։–0–