Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց ռուսներին սեփական սխալների պատճառով

13.06.2011, 13:46
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց ռուսներին սեփական սխալների պատճառով
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց ռուսներին սեփական սխալների պատճառով

Սեփական հարկի տակ մենք ռուսական թիմի հետ այնքան էլ լավ չխաղացինք և ավարտեցինք հանդիպումը ոչ-ոքի հաշվով, իսկ պատասխան հանդիպման ժամանակ ավելի լավ ելույթ ունեցանք, սակայն պարտվեցինք: Ամեն դեպքում, մեր թիմի խաղի որակը բավականին բարձր էր: Մեր հավաքականը պարտվեց ռուսներին ոչ այնքան մրցակցի ճնշման հետևանքով, որքան սեփական սխալների պատճառով:

«Նովոստի-Արմենիա» - Նշեք, խնդրում եմ, թիմի հիմնական խնդիրները, և ի՞նչ ակնկալիքներ ունեք հավաքականից:

Վ. Մինասյան – Հայկական թիմը, հիմնականում, փորձի պակաս ունի, սակայն մեր ֆուտբոլիստներն ամեն խաղում փորձ են կուտակում:

Ինձ համար ամենագլխավորը թիմի կայացումն է, այս գործընթացը դեռ ավարտված չէ: Ամենակարևորն է չշեղվել ընտրված ուղուց: Թիմն ունի բավականին մեծ ներուժ և հնարավորություններ խաղը բարելավելու համար:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք գնահատում հայկական հավաքականի հնարավորությունները Եվրոպայի առաջնության ընտրական փուլում:

Վ. Մինասյան – Գիտե՞ք, ես ընդհանրապես չեմ սիրում խոսել հնարավորությունների մասին, քանի որ ավելի շատ մտածում եմ կայանալիք հանդիպումների մասին: Այժմ ես մտածում եմ միայն Լիտվայի հավաքականի հետ օգոստոսի 10-ին կայանալիք ընկերական հանդիպման մասին:

«Նովոստի-Արմենիա» - Ինչո՞վ է պայմանավորված վերջին տարիների ընթացքում գրանցված հայկական ֆուտբոլի առաջընթացը:

Վ. Մինասյան – Գիտե՞ք, դա կապված է բազմաթիվ գործոնների հետ: Առաջին հերթին դա Ֆուտբոլի ակադեմիայի ստեղծումն է, մեր թիմին ցուցաբերվող պետական աջակցությունը, որը մենք արդեն զգում ենք, շատ կարևոր գործոն է նաև այն, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լրջորեն զբաղվում է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմամբ, որի արդյունքները մենք արդեն տեսնում ենք:

Այսօր ազգային հավաքականում նոր խաղացողների ընտրության ավելի շատ հնարավորություններ կան: Եթե ավելի վաղ մրցակցություն չկար հայկական թիմերի միջև, ապա այսօր այն առկա է և բավականին մեծ է:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք ավարտելու 2011 թ.-ը՝ Ձեր կարծիքով:

Վ. Մինասյան – Հուսով եմ ավարտել տարին բարձր տրամադրությամբ: Տարվա ձեռբերումները վերլուծելու համար հարկավոր է հաշվի առնել այն, թե ինչ խնդիր ես դրել քո առջև և ինչպես ես լուծել այն: Տա Աստված, որ լուծվեն բոլոր այն խնդիրները, որոնք ես դրել եմ իմ և մեր հավաքականի առջև:-0-