Հայ անիմատորները ֆիլմ կնկարահանեն կոմս Դրակուլայի մասին

14.02.2011, 15:28
Հայ անիմատորները ֆիլմ կնկարահանեն կոմս Դրակուլայի մասին
Հայ անիմատորները ֆիլմ կնկարահանեն կոմս Դրակուլայի մասին

«Robert Sahakyants Production» ստուդիան ծրագրում է լիամետրաժ անիմացիոն  3D ֆիլմ նկարահանել լեգենդար մարդասպան և վամպիր կոմս Դրակուլայի մասին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ստուդիայի հիմնադիրներից մեկը՝ ռեժիսոր մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։

«Մենք որոշեցինք ստեղծել մի նախագիծ, որը թույլ կտա դուրս գալ հայկական շուկայի շրջանակներից, և անել մի բան, որը կհետաքրքրի և արտասահմանյան լսարանին, և մեր հեռուստադիտողին»,- ասաց նա։
Սահակյանցի խոսքով՝ արյունարբու Դրակուլան հայ անիմատորների մեկնաբանությամբ բոլորովին այլ կերպար կլինի, որը կտրուկ տարբերվում է վամպիրի սովորական դարձած կերպարից։ «Դա ոչ թե հին լեգենդ, այլ նոր պատմություն է»,- ասաց նա։

Ռեժիսորը նշեց, որ ֆիլմի սինոփսիսը՝ կարճ բովանդակությունը, սցենարը և էսքիզներն արդեն պատրաստ են, այժմ ստուդիան փորձում է ներդրողներ գտնել նախագծի իրականացման համար։
«Դրակուլայի ժառանգը» ֆիլմի սցենարը գրվել է լուսահոգի, հայտնի անիմատոր, ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցի՝ Դավիթ Սահակյանցի հոր կողմից, մյուս որդու՝ Հայկ Սահակյանցի համահեղինակությամբ։ -0-