Աշխարհը դարձավ ԱՄՆ-ի հերթական էքսպանսիայի ձևափոխված տարբերակի ականատեսը

04.02.2011, 11:18
Աշխարհը դարձավ ԱՄՆ-ի հերթական էքսպանսիայի ձևափոխված տարբերակի ականատեսը
Աշխարհը դարձավ ԱՄՆ-ի հերթական էքսպանսիայի ձևափոխված տարբերակի ականատեսը

Բանն այն է, որ Եգիպտոսում, ինչպես նաև հարևան Թունիսում տեղի ունեցող իրադարձությունները բացահայտ կերպով ցույց են տալիս, որ այս դեպքում համաշխարհային հանրությունը գործ ունի, այսպես կոչված, «հեղափոխությունների» նոր ալիք կազմակերպելու, ամենայն հավանականությամբ, ամերիկյան հատուկ ծառայությունների հերթական փորձի հետ, որոնք «գունավորի» փոխարեն ստանում են ինքնաբուխ քաղաքացիական ընդվզումների կամ քաղաքացիական անհնազանդության ակտերի տեսք:

Այս ամենը խոսում է միայն այն մասին, որ այսօր աշխարհը բախվում է ԱՄՆ հերթական էքսպանսիայի ձևափոխված տարբերակի հետ, քանի որ «գունավոր հեղափոխությունների» հեղինակը հենց նա է: Շատ հնարավոր է, որ այս ամենը մի օր  կհանգեցնի հեղաշրջման Իրանում, ինչին վաղուց նպատակաուղղված են Միացյալ Նահանգների և նրանց դաշնակիցների բոլոր լավագույն ուժերը:

ԱՄՆ-ն արաբական ամենակայուն ռեժիմները խախտելու միջոցով փորձում է իրավիճակը հանգեցնել Բուշ-կրտսերի վարչակազմի՝ գլոբալ Մերձավոր Արևելքի վերակառուցման և այդ հսկայական տարածաշրջանի ռազմավարական նշանակության փոփոխման ծրագրին:

Իրաքի և Աֆղանստանի օկուպացիայի զարհուրելի արդյունքների ֆոնի ներքո ԱՄՆ-ի տնտեսությունն ու քաղաքականությունը «ջրի երեսին պահելու» միայն մեկ միջոց է մնում՝ վերահսկվող քաոսի շղթան տարածել առավելագույն թվով երկրներում: Այս քաղաքականությունում Միացյալ Նահանգները չեն պատրաստվում խնայել ոչ իրենց եվրոպացի դաշնակիցներին, ոչ էլ եվրասիական գերտերություններին:

Այս ամենը խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ի մոտ որևէ պահուստային ռեսուրս չի մնացել, որպեսզի այլ կերպ կարգավորի այդ երկրների հետ իր հակասություններն ու տարաձայնությունները:

Ամերիկացիները պետք է ականջալուր լինեն Իրանից վաղուց հնչող նախազգուշացմանը և մտածեն այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե ողջ այն աշխարհը, ում դեմ Ամերիկան «ինքնաբուխ ընդվզումներ է» կիրառում, կարողանա միավորվել և հանդես գալ միասնական ճակատով հենց Միացյալ նահանգների դեմ՝ մոռանալով քաղաքական, կրոնական, քաղաքակիրթ և այլ տարաձայնությունները: Այսօր այս վտանգը մի քանի անգամ աճում է:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս կարող են ազդել վերը նշված գործընթացները ԱՊՀ երկրների, մասնավորապես, Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա:

Ս. Շաքարյանց- Այս իրադարձությունները որոշ վտանգ են պարունակում: Սակայն հարկ է ընդգծել, որ այն արդիական է այն երկրների համար, որտեղ ուժայինները ծախու են և ի վիճակի չեն կամ չեն ցանկանում զբաղվել իրենց ուղղակի գործառույթներով և պարտականություններով: Ինչպես նախօրեին տեղեկացրեցին եվրոպական առաջատար հեռուստաալիքներն ու ԶԼՄ-ները, Եգիպտոսում այժմ ամեն ինչ կախված է Զինված ուժերի գործողություններից: Միայն այս արտահայտությունն արդեն մատնանշում է, թե ինչի վրա է արված հաշվարկը: Հարցն այն է, թե որքանով անկաշառ կամ ծախու կլինի այս դեպքում Եգիպտոսի ռազմական վերնախավը:

Ինչպես հայտնի է, Թունիսում ուժայիններն իրենց երկիրը վաճառեցին չգիտես ում, թեև հասկանալի է, որ մոտ ապագայում այնտեղ իշխանության կգան հենց այն մարդիկ, ում վրա խաղադրույքներ էին արվել, այսպես կոչված, «քաղաքացիական ինքնաբուխ ընդվզումների» կազմակերպման քաղաքական տեխնոլոգների ծրագրերում:

Ահա թե ինչի մասին պետք է մտածենք՝ Հայաստանում թունիսյան և եգիպտական իրադարձությունների կրկնությունը թույլ չտալու համար: Այդ պատճառով այսօրվա դրությամբ մենք միայն մեկ այլընտրանք ունենք՝ փորձել փակել այն ուժերի ճանապարհը, որոնք պատրաստ են Հայաստանում նմանատիպ սցենարներ կյանքի կոչել, փորձել հասնել ներքին քաղաքացիական փոխհամաձայնության՝ առանց «նավերի տատանումների»: Նմանատիպ խորհուրդներ կարելի է տալ ԱՊՀ ցանկացած այլ երկրի: Միայն դրանից է կախված՝ արտաքին ուժերը կփորձեն, թե չեն փորձի օգտագործել մեր երկրները, տվյալ դեպքում՝ Հայաստանը՝ որպես հերթական հրաձգարան՝ իրենց  ցնորական գաղափարները կյանքի կոչելու համար:

«Նովոստի-Արմենիա» - Որքա՞ն է մեծ մեր տարածաշրջանում նմանատիպ ընդվզումների առաջացման հավանականությունը:

Ս. Շաքարյանց – Վերջերս ամերիկյան քաղաքագիտական համալսարաններից մեկի պրոֆեսորադասախոսական կազմը հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ նրանք սոցիալական ընդվզումներ են կանխատեսում: Իհարկե, մենք հասկանում ենք, թե ինչ է այս ամենը նշանակում: Ամերիկացի պրոֆեսորները կամ ԱՄՆ Պետդեպարտամենտի կամ Սպիտակ տան պատվերները կատարող անձինք հաճախ արդեն հայտնի սխեմատիկ հաշվարկների ներքո ներկայացնում են այն, ինչ ցանկանում է տեսնել ԱՄՆ քաղաքական վերնախավը այս կամ այն երկրում:

Բավական է միայն նշել, որ պոտենցիալ երկրների ցանկում, որոնց քաղաքացիական ինքնաբուխ ընդվզումներ են սպառնում, առաջին տեղում Իրանն է: Նրանից այնքան էլ հեռու չեն Ռուսաստանն ու Չինաստանը, նշված են նաև մի շարք ԱՊՀ երկրներ, որոնց թվում են Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Միջին Ասիայի հանրապետությունները:

Հետաքրքիր է, որ այս ցուցակում չկա Ադրբեջանը: Իհարկե, այստեղ չկա ոչ մի հակասություն: Բանն այն է, որ եթե Վրաստանում, Հայաստանում, Ռուսաստանում, Իրանում և նույնիսկ Թուրքիայում ամերիկացիները ինքնաբուխ քաղաքական ընդվզումներ են կանխատեսում, ապա պետք է, չէ՞, հանդարտության ամերիկամետ գոնե մեկ կղզյակ մնա՝ թեկուզև ոչ ժողովրդավարական,  ինչպիսին ժամանակակից Ադրբեջանն է: Սա է պատճառը, որ ամերիկացի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից ներկայացված ցուցակում Ադրբեջանը նշված չէ քաղաքացիական ընդվզումների վտանգ ունեցող երկրների թվում: Թեև անդրկովկասյան այլ երկրների համեմատ՝ այսօրվա դրությամբ հենց Ադրբեջանն է ամենահարմար հարթակը Ալիևի տոտալ դիկտատուրական ռեժիմի դեմ նմանատիպ պայքար ծավալելու համար:-0-