Հայ-թուրքական գործընթացում Հայաստանը շահել է հասարակական կարծիքի դրական վերաբերմունքը
Ներկայում իրավիճակը բոլորովին այլ է, և այս ֆորմալ գործընթացի արագությունն այդքան էլ կարևոր չէ։ Կարևոր է այն, որ դա տեղի ունենա մեր ժամանակ, մեր սերունդը դա տեսնի։ Գլխավորը, որպեսզի անհաղթահարելի խոչընդոտներ չառաջանան։
«Նովոստի-Արմենիա». Իսկ ինչպիսի՞ խոչընդոտներ կարող են լինել։
Ն. Զլոբին. Նախևառաջ, ցանկացած հակամարտություն, որը որպես ագրեսիա կարող է ընկալվել այս կամ այն կողմից, կարող է երկար ժամանակով սառեցնել այս գործը։ Անմիտները շատ են. որևէ մի սադրիչ, մի խումբ ահաբեկիչներ, կազմակերպված հանցագործներ կարող են հորդորել քաղաքական գործիչներին հետաձգել հարցն այնքան ժամանակ, մինչև մթնոլորտը չպարզվի։ Ինձ հիմա ամենից շատ դա է մտահոգում։
Պետք է նաև, որ հայկական և թուրքական հասարակություններն իրենց լավ զգան։ Սա լուրջ հարց է։ Եվ այս կապակցությամբ ես տեսնում եմ ոչ թե ժամկետների, այլ լուրջ խոչընդոտների խնդիր, որը կփոխի հասարակական կարծիքն այս հարցի նկատմամբ։ Այ սա արդեն վատ կլինի։ -0-

