Պահքի ընթացքում հնարավոր է կտրուկ քաշ հավաքել. սննդագետը՝ կենդանական ծագման սննդից հրաժարվելու ազդեցության մասին (ՎԻԴԵՈ)

26.03.2024, 19:37
Ինչպե՞ս է օրգանիզմը արձագանքում պահքին, պահեցողությունը սթրե՞ս է, թե՞ առողջարար օրգանիզմի համար, արդյո՞ք պահեցողությունը հյուծում է օրգանիզմը. ՎԻԴԵՈ
Պահքի ընթացքում հնարավոր է կտրուկ քաշ հավաքել. սննդագետը՝ կենդանական ծագման սննդից հրաժարվելու ազդեցության մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մեծ Պահքի շրջանում առանցքային՝ հոգևոր խորհրդից զատ, կարևոր է ֆիզիկական պահեցողությունը. հրաժարում կենդանական ծագման սննդից:

Ինչպե՞ս է օրգանիզմը արձագանքում պահքին, պահեցողությունը սթրե՞ս է, թե՞ առողջարար օրգանիզմի համար, արդյո՞ք պահեցողությունը հյուծում է օրգանիզմը:

Այս բոլոր հարցերին անդրադառնում է սննդագետ Դավիթ Պիպոյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության Novosti-Armenia Stories YouTube–յան ալիքով հեռարձակվող «Մի՞ֆ, թե՞ իրականություն» հաղորդման ընթացքում։

Սննդագետը նաև նշում է, որ միֆ է կարծել, որ բուսական ծագման սննդամթերքներով մենք կհյուծվենք, ճիշտ հակառակը. Պահքի ընթացքում հնարավոր է կտրուկ քաշ հավաքել։

Մանրամասները՝ տեսանյութում։–0–