Ինչու՞ հայկական ռեստորանները «Միշլենյան» աստղեր չունեն. Հայաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)

17.01.2024, 13:09
Հայաստանի խոհարարների ասոցիացիայի համահիմնադիր–նախագահ Արբի Ղարախանին անդրադարձել է «Միշլենյան» աստղերին ու դրանց տրամադրման գաղտնիքին․ ՎԻԴԵՈ
Ինչու՞ հայկական ռեստորանները «Միշլենյան» աստղեր չունեն. Հայաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի խոհարարների ասոցիացիայի համահիմնադիր–նախագահ Արբի Ղարախանին «Նովոստի–Արմենիա» գործակալության Stories YouTube–յան ալիքով հեռարձակվող «Մի՞ֆ, թե՞ իրականություն» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է «Միշլենյան» աստղերին ու դրանց տրամադրման գաղտնիքին։

Նա նշել է, որ ոչ ոք դեռ չգիտի «Միշլենյան» աստղերի տրամադրման գաղտնիքը։

«Ուղղակի կան կանխատեսումներ, գուշակումներ։ Չկան հստակ չափորոշիչներ», – ասաց Ղարախանին՝ նշելով, որ աստղերը տրամադրվում են ըստ կատեգորիաների։

«Առաջին աստղը կենտրոնացած է համի վրա», –ասաց նա։

Ինչու՞ հայկական ռեստորանները չունեն «Միշլենյան» աստղեր

Ըստ Ղարախանիի, առաջին հերթին այդ ընկերությունը պետք է պաշտոնական գրասենյակ ունենա Հայաստանում, որը դեռ չկա։

«Աստղը ռեստորանին չի տրվում, այլ՝ խոհարարին։ Եթե խոհարարը ռեստորանից գնա, այդ աստղը ևս ռեստորանից կգնա», –ընդգծեց Ղարախանին։

Մանրամասները՝ տեսանյութում։–0–