Ինչպե՞ս կանխարգելել և բուժել ալերգիան. բժիշկ-ալերգոլոգը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)

02.05.2024, 19:37
«Արաբկիր» ԲԿ–ի բժիշկ–ալերգոլոգ Աղավնի Սաֆարյանն  անդրադարձել է Հայաստանոմ տարածված ալերգիաների տեսակներին և դրանց բուժման մեթոդներին․ ՎԻԴԵՈ
Ինչպե՞ս կանխարգելել և բուժել ալերգիան. բժիշկ-ալերգոլոգը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Արաբկիր» ԲԿ–ի բժիշկ–ալերգոլոգ Աղավնի Սաֆարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության Novosti-Armenia Stories YouTube–յան ալիքով հեռարձակվող «Մի՞ֆ, թե՞ իրականություն» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է Հայաստանոմ տարածված ալերգիաների տեսակներին, դրանց բուժման մեթոդներին։

«Եթե երկու ծնողն էլ ունեն ալերգիա, ապա երեխան 80% ով դատապարտված է ունենալ ալերգիա, բայց միայն գենետիկ գործոնը բավարար չէ ալերգիայի զարգացման համար. միջավայրային գործոնները մեծ դեր ունեն»,- ասում է Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ կրծքով կերակրումը, մինչև 4-6 ամսով կյանքի ընթացքում նպաստում է, որ սննդային ալերգիաներ հետագայում ավելի քիչ զարգանան:
Սաֆարյանն ընդգծում է, որ ալերգիայի դեպքում կարևոր է ժամանակին դիմել բժշկին և բուժել այն:

«Հնարավոր է ապրել ալերգիայով առանց կյանքի որակը վատացնելու», – ընդգծում է բժիշկը։

Մանրամասները՝ տեսանյութում։