Ես գժվում եմ էս երկրի համար․ 33 հարց՝ Գարիկ Սեփխանյանին (ՎԻԴԵՈ)

14.03.2024, 19:37
«33 հարց» հաղորդաշարի շրջանակում Գարիկ Սեփխանյանը պատասխանում է կարճ հարցերի, որոնք կհետաքրքրեն նրա երկրպագուներին և ոչ միայն. ՎԻԴԵՈ
Ես գժվում եմ էս երկրի համար․ 33 հարց՝ Գարիկ Սեփխանյանին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հայտնի դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Գարիկ Սեփխանյանը հեռուստատեսությունում սկսել է աշխատել 0-ից, այսօր դարձել է ճանաչված և սիրված դերասան՝ հատկապես երեխաների շրջանում:

Նրա խոսքով՝ ամենաերջանիկ պահն այն է, երբ փողոցում քայլում ես՝ անծանոթ երեխան վազելով գալիս է ու գրկում քեզ, դրանից ավելի երջանիկ բան չկա. հենց դա էլ մոտիվացնում է աշխատել:

2024-ին Գարիկ Սեփխանյանը 2 անակնկալ նախագիծ է խոստանում հեռուստադիտողին:

«Նովոստի–Արմենիա» գործակալության Novosti-Armenia Stories YouTube–յան ալիքով հեռարձակվող «33 հարց» հաղորդաշարի շրջանակում Գարիկ Սեփխանյանը պատասխանում է կարճ հարցերի, որոնք կհետաքրքրեն նրա երկրպագուներին և ոչ միայն։

Մանրամասները՝ տեսանյութում։–0–