Ֆինանսներից նորաձևություն. Հայկանուշ Մկրտչյանը՝ Miss Grand International-ին պատրաստվելու և Հայաստանի հանդեպ սիրո մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

26.09.2024, 15:30
23-ամյա դիզայներ և մոդելավորող Հայկանուշ Մկրտչյանը մրցույթին գնալուց առաջ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր մանկության երազանքի և այն մասին, թե ինչու է պատրաստվում աշխարհին պատմել հայկական ժառանգության մասին
Ֆինանսներից նորաձևություն. Հայկանուշ Մկրտչյանը՝ Miss Grand International-ին պատրաստվելու և Հայաստանի հանդեպ սիրո մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 23-ամյա դիզայներ և մոդելավորող Հայկանուշ Մկրտչյանը, ով Հայաստանը կներկայացնի Miss Grand International գեղեցկության միջազգային հեղինակավոր մրցույթում, մրցույթին գնալուց առաջ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր մանկության երազանքի՝ գեղեցկության ոլորտի, ֆինանսական կրթության և այն մասին, թե ինչու է պատրաստվում աշխարհին պատմել հայկական խաչքարերի մասին։

«Նովոստի-Արմենիա». ի՞նչ է Ձեզ համար նշանակում Հայաստանը ներկայացնելն այս մրցույթում։

Հ. Մկրտչյան. մեծ պատիվ և պատասխանատվություն է ներկայացնել քո հայրենիքը գեղեցկության միջազգային մրցույթում։ Ինձ համար առաջին հերթին կարևոր է աշխարհի ուշադրությունը հրավիրել Հայաստանին։ Ես 24/7 աշխատում եմ այս ուղղությամբ։

«Նովոստի-Արմենիա». ինչպիսի՞ն է «գեղեցկուհու աշխատանքը»:

Հ. Մկրտչյան. դա առողջ սնունդն է, կանոնավոր մարզումները, դեֆիլեի, էթիկայի դասերը, անգլերեն լեզվի գիտելիքների բարելավումը և այլն: Հսկայական աշխատանք է տարվում ոչ միայն մարմնի ու դեմքի, այլ նաև ինտելեկտի վրա։

Айкануш.jpg

«Նովոստի-Արմենիա». ըստ Ձեզ՝ ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա կինը, որ դառնա գեղեցկության մրցույթի հաղթող։

Հ. Մկրտչյան. հաղթողի հիմնական հատկանիշները մտքի և մարմնի գեղեցկության համադրությունն է։ Դա նաև մրցույթի կարգախոսն է։ Այդ ամենը պետք է լինի մեկ անձի մեջ, որպեսզի նա կրի Miss Grand International տիտղոսը:

«Նովոստի-Արմենիա». ի՞նչ կրթություն ունեք։

Հ. Մկրտչյան. ֆինանսների բակալավրի աստիճան ունեմ, ավարտել եմ գերազանցությամբ։

«Նովոստի-Արմենիա». անսպասելի էր. Ֆինանսներից մինչև գեղեցկության ոլորտ։ Ո՞ր պահին որոշեցիք փոխել մասնագիտությունը։

Հ. Մկրտչյան. վաղ տարիքից երազել եմ դառնալ դիզայներ և մոդելավորող։

Айкануш

«Նովոստի-Արմենիա». այդ դեպքում ինչու՞ այդ ոլորտում կրթություն չեք ստացել։

Հ. Մկրտչյան. փոքր տարիքից էսքիզներս իրականություն էի դարձնում։ Գեղեցիկ նկարում էի, ապա սկսեցի նաև կարել։ Համալսարանում սովորելու տարիներին ատելիե բացեցի։

«Նովոստի-Արմենիա». ինչու՞ ֆինանսներ։

Հ. Մկրտչյան. ուզում էի սեփական բիզնես բացել, կենտրոնանալ ֆինանսական մասի վրա։

«Նովոստի-Արմենիա». իսկ ինչպե՞ս վերադարձեք նորաձևության ոլորտ։

Հ. Մկրտչյան. 2021 թվականին, երբ սկսեցի կապսուլային հավաքածուներ ներկայացնել, ինքս դա արեցի որպես մոդել և հասկացա, որ ցանկանում եմ փորձել ինձ այստեղ։

«Նովոստի-Արմենիա». ինչպե՞ս եկաք գեղեցկության ոլորտ։

Հ. Մկրտչյան. երբ մի երազանքն իրականանում է, մյուսն է հայտնվում։ Ես դիմեցի Miss Yerevan Production-ին, դարձա Miss Grand Armenia-ի հաղթող։ Այժմ դուրս եմ գալիս միջազգային մակարդակի։

Айкануш.PNG

«Նովոստի-Արմենիա». ի՞նչ է Ձեզ համար նշանակում Հայաստանը։

Հ. Մկրտչյան. ես ծնվել եմ Հայաստանում, թեև մեծացել եմ Ռուսաստանում։ Երեք տարի առաջ վերադարձել եմ և ինձ տանն եմ զգում, իմ տեղում։ Ապագաս տեսնում եմ հայրենիքում, որովհետև այստեղ գնահատվում է իմ աշխատանքը, տաղանդը, ես բացահայտվում եմ որպես անհատականություն։

«Նովոստի-Արմենիա». ի՞նչ եք պատրաստվում պատմել աշխարհին Հայաստանի մասին։

Հ. Մկրտչյան. պատրաստվում եմ ասել, որ Հայաստանը հնագույն պետություն է, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն։ Հայաստանը հայտնի է իր մշակույթով, ուժեղ անհատականություններով։ Ես կներկայացնեմ ազգային տարազը, կխոսեմ խաչքարերի մասին, որովհետև հենց նրանք են խորհրդանշում մեր մշակույթի և արժեքների հազարամյակները։ Սա ինքնատիպ հայկական ժառանգություն է։

«Նովոստի-Արմենիա». ի՞նչ խորհուրդ կտաք այն աղջիկներին, ովքեր ևս ցանկանում են հայտնվել նորաձևության և գեղեցկության ոլորտում։

Հ. Մկրտչյան. աշխարհի բոլոր աղջիկներին, որովհետև յուրաքանչյուրն իրեն գեղեցիկ է համարում, խորհուրդ եմ տալիս հետևել իրենց երազանքին և գործել՝ ոչ ոքի չթողնելով մարել իրենց սրտում եղած կրակը։

«Նովոստի-Արմենիա». դուք մրցույթին գնում եք հաղթելու համար։ Ի՞նչ կփոխի այն Ձեր կյանքում։

Հ. Մկրտչյան. առաջին հերթին, հպարտ կլինեմ, որ կարողացա ազգիս դրոշը բարձրացնել միջազգային մակարդակում, հայտարարել Հայաստանի մասին՝ որպես ուժեղ պետության։ Իսկ հաղթանակից հետո, Աստված տա, ուշադրություն դարձնել կարևոր շատ հարցերի, որոնք այժմ ծառացած են Հայաստանի առաջ։

«Նովոստի-Արմենիա». հաջողություն ենք մաղթում։ Սպասում ենք Ձեր հաղթանակին։