420.93
3.99
397.52
+17
Եղանակը Երևանում
Հայ

Բարեգործությունից դեպի բիզնես․ Հայաստանում գործարկվել է Khachen քրաուդֆանդինգային հարթակը (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

14:18
13 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում գործարկվել է Khachen նոր՝ սոցիալական պատասխանատվությամբ քլաուդֆանդինգային հարթակը, որի նպատակն է վերականգնել և զարգացնել միկրո և փոքր բիզնեսը հանրապետության տարածքում։

Այս նախագծի գաղափարը առաջացել է 2020 թ․-ի նոյեմբերին, գաղափարի հեղինակներն են ֆինանսիստներ Արմեն Մինասյանը («Поток.Диджитал» ռուսական ներդրումային հարթակի կառավարիչ-տնօրեն) և Դարիո Պելացոն (Mikro Kapital հոլդինգի ռազմավարական նախագծերի տնօրեն)։ 2021թ․-ի հոկտեմբերին հարթակը սկսեց պաշտոնապես գործել։ Նախագծի հեղինակներն իրենց առաջնային նպատակն են համարում մինչև 2027թ․-ը ստեղծել 5 հազար նոր աշխատատեղ, դա տարեկան միջինը 130 հաջող նախագիծ է փոքր բիզնեսի ոլորտում, այդ թվում՝ գործող բիզնեսի ընդլայնումն ու նորի գրանցումը։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը զրուցել է Արմեն Մինասյանի և Khachen նախագծի դիտորդական խորհրդի նախագահ Ֆերդինանդո Պելացոյի հետ հարթակի գլխավոր առաքելության և Հայաստանում քլաուդֆանդինգի հեռանկարների մասին։

Армен Минасян Фердинандо Пелаццо Khachen1.jpg

«Նովոստի-Արմենիա»․ ինչպե՞ս ծագեց Khachen նախագծի ստեղծման գաղափարը։

Արմեն Մինասյան․ մեր կարծիքով, այն գործիքները, որոնք հիմա կան Հայաստանում դրամական միջոցների ներհոսքի համար, բավարար չեն։ Բարեգործությունը լուծում է խնդիրների բավականին նեղ շրջանակ։ Սփյուռքից Հայաստանում բնակվող հարազատներին և ընկերներին ուղարկվող դրամական փոխանցումները նույն բարեգործությունն է։ Բայց հեռավորության վրա տնտեսական հարցերը բարեգործության միջոցով լուծելու փորձերն ավելի շատ վնասում են, քան օգուտ են բերում։

Հայաստան դժվար է ներդրումներ ներգրավել։ Այն այնքան էլ գրավիչ շուկա չէ արտաքին ներդրողների մեծամասնության համար և′ շուկայի ծավալի, և′ եկամտաբերության ու ռիսկերի հարաբերակցության տեսանկյունից։

Նախագծի բաժնետերերը ֆինանսիստներ են։ ովքեր մասնագիտանում են փոքր և միջին բիզնեսի վարկավորման մեջ և գիտեն, թե որքան է այն կարևոր տնտեսության համար։ 2018թ․-ից ես վարկավորում եմ ՓՄՁ-ն քրաուդի միջոցով, հիմա ղեկավարում եմ Ռուսաստանում գործող ամենամեծ քրաուդլենդինգային հարթակը, մինչ այդ ղեկավարել եմ Mikro Kapital իտալական խմբի նմանատիպ հարթակը։ Հետևաբար, լավ եմ կողմնորոշվում այդ շուկայում։

Պարգևատրումների հիման վրա քրաուդֆանդինգը ձեռներեցների համար ամենահարմար գործիքն է Հայաստանի համար այս փուլում։

Ֆերդինանդո Պելացո․ 2008թ․-ի ճգնաժամից հետո և′ շուկան, և′ կարգավորիչները ստիպեցին բանկերին անընդհատ խստացնել փոքր և միջին բիզնեսին հատկացվող վարկերի տրամադրման կանոնները։ Արդյունքում, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում ՓՄՁ ոլորտի հազարավոր ձեռնարկություններ, որոնք, ըստ էության, գործում են որպես բիզնես-ինկուբատոր և սոցիալական ամորտիզատոր («սոցիալական ամորտիզատոր» ասելով՝ Իտալիայում ի նկատի ունեն բնակչության առավելի անպաշտպան շերտերին, այդ թվում՝ տարբեր ճգնաժամերի պատճառով եկամտի աղբյուրից զրկված քաղաքացիներին ցուցաբերվող աջակցության մեխանիզմները, խմբգր․), զրկվեցին աճելու կամ պարզապես գոյատևելու հնարավորությունից։ Այդ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի հայտնվեն նոր մասնակիցներ՝ նոր գործիքներով, որոնք կկանգնեն բանկերի կողքին և կառաջարկեն պրոդուկտներ, որոնց հիմքում ընկած է ոչ թե բիզնեսի ընթացիկ վիճակի, այլ նրա ապագա արդյունքների գնահատականը։

Հայաստանը փոքր երկիր է՝ հարուստ պատմությամբ և հսկայական փորձով։ Եկել է ժամանակը կիրառելու այն ամենը, ինչին հայերին սովորեցրել է անցյալը՝ ապագա կառուցելու համար։ Եվ, ինչպես Իտալիայում է, ստեղծել միկրո և փոքր բիզնեսների ցանց՝ շուկայի կոնկրետ հատվածներում մրցունակությունն ավելացնելու համար։ Իմ կարծիքով, դա գլոբալիզացման դարաշրջանում գոյատևելու լավագույն միջոցն է։

«Նովոստի-Արմենիա»․ ովքե՞ր են հարթակի բաժետերերը, որքա՞ն միջոց է ներդրվել։

Արմեն Մարտիրոսյան․ երկու գլխավոր բաժնետերերն են ես ու Դարիո Պելացոն։ Կա նաև դիտորդական խորհուդ, որը ղեկավարում է սենյոր Ֆերդինանդո Պելացոն։ Ներդրված միջոցների ծավալը կախված է նրանից, թե ինչպես կզարգանա նախագիծը։ Արագ հաջողությունը երբեմն մասշտաբավորման համար պահանջում է լուրջ ներդրումներ։ Մենք պատրաստ ենք զարգացման տարբեր սցենարների և նախատեսում ենք ներդնել մի քանի հարյուր հազար դոլար 2022թ․-ին։ Եթե այդ պլաններն անհրաժեշտ լինի շտկել, դրան ևս պատրաստ ենք։

«Նովոստի-Արմենիա»․ պատմեք՝ ինչպե՞ս է գործելու հարթակը։

Արմեն Մինասյան․ այն արդեն գործում է։ Ամեն ինչ պարզ է․ եթե կա գործող բիզնես կամ բիզնեսի գաղափար կամ բիզնեսը եղել է, բայց տարբեր պատճառներով (պատերազմի հետևանքներ կամ համավարակ) հիմա չի գործում, օգնություն ստանալու համար կարելի է դիմել հարթակին։

Մեզ համար կարևոր է, որպեսզի բիզնեսն աշխատի Հայաստանի տարածքում, համապատասխանի հարթակի կանոններին և սկզբունքներին, որպեսզի հովանավորները (բեքերները) ստանան ապրանք կամ ծառայություն այդ բիզնեսի պրոդուկտի տեսքով։

Այս փուլում գիտակցված չենք վերցնում մեծ նախագծեր։ Որոշել ենք կենտրոնանալ հենց փոքր բիզնեսի վրա։ Սա այն սեգմենտն է, որի համար ամենից դժվար է ստանալ հասանելի ֆինանսավորում բանկերում, այն հետաքրքիր չէ արտաքին ներդրողներին։ Միաժամանակ փոքր բիզնեսը թույլ է տալիս հաջողությամբ ավարտել նման նախագծերը հասկանալի ժամկետներում։

«Նովոստի-Արմենիա»․ ինչպե՞ս եք պլանավորում համադրել բարեգործության և ներդրումների սկզբունքները։

Արմեն Մինասյան․ չունենք այդ երկու սկզբունքները համադրելու խնդիր։ Ավելին, 2-3 տարվա հեռանկարում մեզ համար կարևոր է, որպեսզի մեր հեղինակների նախագծերը հետաքրքրեն ոչ միայն սփյուռքին, որպեսզի դրանք գնեն ոչ թե այն պատճառով, որ ոչ անտարբեր մարդիկ ուզում են օգնել իրենց հայրենակիցներին, այլ այն պատճառով, որ այդ նախագծերը հաղթում են այլ երկրների արտադրողների հետ մրցակցության արդյունքում։

Բայց հիմա բարեգործության տարրը առկա է հետևյալ ձևաչափով․ օրինակ ես ուզում եմ մեղր գնել, ինձ համար ավելի հեշտ է խանութ մտնել և ընտրել տասնյակ արտադրողների մեղրերի շարքում։ Միաժամանակ կարող եմ գնել մեղր արցախցի ձեռներեցներից Khachen-ի միջոցով։ Հաշվի առնելով արտադրության ծավալը, հաշվի առնելով այն, որ քրաուդֆանդինգը հաճախ ենթադրում է ժամանակ նախագծի իրականացման համար, արցախցի ձեռներեցի մեղրը զիջում է խանութին մրցակցության արդյունքում։ Այսինքն, հովանավորը կստանա մեղրը, որն ամենայն հավանականությամբ կլինի ավելի թանկ առաքման պատճառով, այն միանգամից չի ստանա, այլ օրինակ 2-3 ամիս անց։ Այս սահմանափակումներն էլ հենց բարեգործության տարրն է գործարքում։

Ֆերդինանդո Պելացո․ սա գործընթաց է, որտեղ երկու տարրերը կարող են համատեղ գոյություն ունենալ, և չկա դրանց տոկոսային հարաբերակցությունը սահմանող կոնկրետ կանոն։ Գաղափարն, ամեն դեպքում, ՓՄՁ-ի և առանձին ձեռներեցների զարգացումը խթանելն է, օգնել նրանց բարեգործությունից անցում կատարել դեպի բիզնես, որպեսզի բարեգործության տարրը լինի միայն առաջին քայլը լիարժեք բիզնեսի ճանապարհին։

«Նովոստի-Արմենիա»․ քանի՞ նախագիծ կա հարթակում։ Կա՞ն ընտրության սկզբունքներ։ Կա՞ ոլորտային ուղղվածություն։

Արմեն Մինասյան․ գործարկման պահին հարթակում ինը նախագիծ է։ Մինչև 2021թ․-ի վերջը կլինի ևս 2-3 նախագիծ։ Հաջորդ տարի՝ մի քանի տասնյակ։

Նախագծերն ընտրվում են վերը նշված սկզբունքներով։ Բացի այդ, նախագծի հեղինակը պետք է ունենա արշավի հստակ նպատակ, մենք ապրանքն իրացնելու մարքեթինգային վայր չենք, նման հարցումները մերժվում են։ Հեղինակը պետք է հասկանա, թե որքան գումար է հարկավոր՝ կոնկրետ, շոշափելի նպատակին հասնելու համար։ Օրինակ, կա չրերի արտադրող։ Գործող արտադրությունն ընդլայնելու, նոր սարքավորումներ գնելու, վերանորոգում կատարելու, երեք լրացուցիչ աշխատատեղ ստեղծելու համար նրան հարկավոր է օրինակ 20 հազար դոլար։

Հեղինակը պետք է հստակ հասկանա, թե ինչ ժամկետում կարող է արտադրել և հովանավորներին փոխանցել արտադրանքը, այն ծավալով, որը հավասար է հարթակում հավաքված գումարին։

Երբ տեսնում ենք, որ նախագծի հեղինակն իրատեսական է գնահատել բոլոր փուլերը, կարելի է անցնել ձևակերպմանը՝ տեսանյութերի, լուսանկարների պատրաստում, մարքեթինգային նկարագրություն։

Խոսելով ոլորտների մասին՝ դա ագրարային ոլորտն է, ինչ-որ բանի արտադրությունը, տուրիզմը, տեղեկատվական տեխնոլոգիաները, կրթությունը, սպորտն ու մշակույթը։ Իրականում, ամեն ինչ։ Կրկնեմ, մենք ունենք երեք հիմնական պայման․

1) Հայաստանի տարածքում գործող բիզնես կամ նախագիծը կարող է օգուտ բերել Հայաստանին
2) Նախագիծ, որտեղ հովանավորները կարող են ձեռք բերել ապրանք կամ ծառայություն, ոչ բարեգործություն
3) Հարթակի Կանոնների և սկզբունքների պահպանում

Ֆերդինանդո Պելացո․ կարծում եմ՝ նախագծերի ընտրության կարևորագույն չափորոշիչն այն է, որ բիզնեսի պրոդուկտը կամ ծառայությունն ուղղակի կամ անուղղակի օգուտ է բերում Հայաստանին։

«Նովոստի-Արմենիա»․ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում քրաուդֆանդինգի շուկայի հեռանկարները։

Արմեն Մինասյան․ Հայաստանում քանի՞ բարեգործական կազմակերպություն կա։ Հարյուրավոր կամ հազարավոր։ Ինձ թվում է, եթե Երևանի կենտրոնում բղավես․ «Ո՞վ ունի բարեգործական հիմնադրամ», նույնիսկ դռնապանը ձեռք կբարձրացնի։

Իսկ քանի՞ քրաուդֆանդինգային նախագիծ կա։ Միայն հիմա գործարկվում է 2-3-ը։

Բայց նախ եկեք որոշեք, թե ինչ է քրաուդֆանդինգը։ Չէ՞ որ այն շատ տարբեր է՝ բարեգործական քրաուդֆանդինգից մինչև պարտքային ֆինանսավորում կամ վենչուրային ներդրումների նմանակներ (equity crowdfunding)։ Հարյուրավոր տարբեր լուծումներ ամբողջ աշխարհում, սակայն լայն լսարանը տեղյակ չէ այս մանրամասներից։

Երկրորդը, ինչ պետք է հաշվի առնել, երբ խոսում ենք հեռանկարների մասին այն է, որ Հայաստանում դեռ չկա օրենք քրաուդֆանդինգի մասին` ի տարբերություն նույն Ռուսաստանի, որտեղ հստակ նշված է, թե որ քրաուդ–գործունեությունն է լիցենզավորվում ԿԲ–ի կողմից, իսկ որը` ոչ, ինչպես իդենտիֆիկացնել հեղինակներին/փոխառուներին/հովանավորներին/ներդրողներին և երբ է դա պետք անել, երբ` ոչ։ Օրենքում ներկայացված են այն բոլոր հարցերը, որոնք կարող են ծագել և ծագում են հարթակի աշխատանքի ժամանակ։ Հարթակի մշակումը տևել է մի քանի տարի. 2018թ.–ից ես ներառված էի աշխատանքային խմբում ՌԴ ԿԲ–ի աշխատակիցների հետ միասին և ապահովում էի հետադարձ կապ բիզնեսի կողմից։ Հայաստանում դեռևս հույս ունենք, դեռ օրենք չկա։ Եվ այն միանգամից չի հայտնվի, պետք է որոշակի ժամանակ անցնի։

Այդ պատճառով եթե խսում ենք շուկայի հեռանկարների մասին, այն կարող է և պետք է լինի բարեգործական հիմնադրամների ծավալից ոչ պակաս։ Բայց հիմա դեռ դժվար է կանխատեսել, թե երբ դա տեղի կունենա, արտաքին գործոնները չափազանց շատ են։

Ֆերդինանդո Պելացո. ամենուր կլինի քրաուդֆանդինգ։ Ինչպես լիզինգը, ֆակտորինգն ու միկրովարկավորումը, այս պրոդուկտները կգոյատևեն գլոբալ շուկայում, եթե անգամ դրանց տարածումը տատանվի` կախված տեղական շուկաների առանձնահատկություններից։ Ես ընդհանրապես չեմ կասկածում, որ քրաուդֆանդինգը Հայաստանում ինտենսիվորեն զարգանալու է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:56
22 Հունիսի 2023
ՌԴ–ից Հայաստան դրամական փոխանցումների «Ոսկե հավելված»՝ IDpay
IDpay հավելվածը, որը հնարավորություն է տալիս ակնթարթորեն և շահավետ պայմաններով կատարել դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան, արժանացել է «Ոսկե կայք» մրցույթի Գրան պրի մրցանակին «Բանկային և ֆինանսական ծառայություն» անվանակարգում
11:17
24 Դեկտեմբերի 2022
Հայկական շուկան դինամիկ է և հեռանկարային inDrive ծառայության համար (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
inDrive ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Ավագյան-Ռժևսկին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստանում ընկերության աշխատանքի առանցքային առաջնահերթությունների և տեղական շուկայի հեռանկարների մասին
16:11
01 Նոյեմբերի 2022
Ամերիաբանկ․ Հայաստանի բանկային ոլորտի ավանգարդում
Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանն հարցազրույց է տվել Global Markets ամսագրին՝ ներկայացնելով Բանկի ռազմավարությունն ու հիմնական գործոնները, որոնք ապահովել են Ամերիաբանկի հաջողությունը Հայաստանի բանկային համակարգում
11:07
10 Հոկտեմբերի 2022
Tunmun.am-ի համահիմնադիրը՝ ՀՀ-ում անշարժ գույքի շուկայի ապագայի, նոր կայքի առավելությունների և կատարյալ հայտարարության գաղտնիքների մասին
Tunmun.am ծառայության համահիմնադիր, SkyLabs, CMO Bololex կրիպտոարժույթների տերմինալների ցանցի մարկետինգի տնօրեն Անդրանիկ Թողրամաջյանը ներկայացրել է անշարժի գույքին նվիրված նոր կայքի առանձնահատկություններն ու առավելությունները
14:16
24 Մայիսի 2022
ARARAT թանգարանն ավանդաբար միանում է «Թանգարանների գիշեր» ակցիային. որքանո՞վ են կարևոր նման նախաձեռնությունները (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը հարցազրույցի շրջանակում պատասխանել է մի քանի հարցի, որոնք վերաբերում են նման նախաձեռնությունների կարևորությանը, նա նաև խոսել է թանգարանի նոր ծրագրերի մասին
21:15
21 Մարտի 2022
33 հարց` հայտնի աճպարար Արամ Ղարիբյանին (ՎԻԴԵՈ)
Խաղաքարտերի նկատմամբ սերն Արամին սովորեցրին անհավանական ֆոկուսներ, որոնք անտարբեր չթողեցին նաև մեր նկարահանող խմբին. ՎԻԴԵՈ
19:37
01 Հունվարի 2022
Հասմիկ Կարապետյանը` անցյալի սխալների, ամուսնու և շատ գումար աշխատելու մասին. ԱՆհարմար հարցեր (ՎԻԴԵՈ)
Հասմիկ Կարապետյանը` անցյալի սխալների, ամուսնու և շատ գումար աշխատելու մասին. ԱՆհարմար հարցեր. ՎԻԴԵՈ
21:56
16 Դեկտեմբերի 2021
DJ Վակցինան` լեսբի լինելու բամբասանքի, ընկերներ կորցնելու և քաղաքականության մասին (ՎԻԴԵՈ)
Այս անգամ մեր ԱՆհարմար հարցերի պատասխանները հղել ենք DJ Վակցինային։ Զրուցել ենք բնավորության վատ գծերից ու սովորություններից, բամբասանքներից, քաղաքական գրառումներից, երեխաներից, երազանքներից և այլ. ՎԻԴԵՈ
16:58
06 Դեկտեմբերի 2021
Covid-19 համավարակը դարձավ Արդշինբանկի ամենաուժեղ աջակիցը բանկի թվային տրանսֆորմացիայի գործում․վարչության նախագահ
Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանի հարցազրույցը Financial Times-ի The Banker ամսագրում՝ Տարվա լավագույն բանկը ճանաչվելու կապակցությամբ
11:09
11 Նոյեմբերի 2021
«Գալաքսին» թիմով հաջողության հասնելու պատմություն է. Արամ Խաչատրյան
«Փոքր թիմից` Հայաստանի խոշոր գործատու». «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հետ զրույցում «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանն ամփոփել է ընկերության 22 տարվա գործունեությունը
11:55
24 Օգոստոսի 2021
Վերափոխումն և վստահությունը կարևոր նշանակություն ունեն ժամանակակից բանկային ոլորտում հաջողության հասնելու համար . Արտակ Հանեսյան
Հեղինակավոր GlobalMarkets ամսագրի հետ հարցազրույցում Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը խոսում է բանկի ռազմավարության,  հայկական շուկայում բանկի ունեցած դիրքի, հաջողությունների և անելիքների մասին
14:53
07 Մայիսի 2021
Փաշինյանը փորձելու է Ռուսաստանին հեռացնել տարածաշրջանից. Հրանտ Մելիք-Շահնազարյան (ՎԻԴԵՈ)
«Նովոստի–Արմենիա»–ի Youtube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի շրջանակում քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչ քաղաքական զարգացումներ կարող են սպասվել մեզ առաջիկա ամիսներին. ՎԻԴԵՈ