525.85
7.42
476.44
+13
Եղանակը Երևանում
Հայ

Իսկանդարյան. Քոչարյանի գործով մոտիվացիան մեծ մասամբ քաղաքական է

11:54
28 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Վերջին երկու օրը հայկական հասարակության ուշադրությունը սևեռված է վերջին տասնամյակների ամենաաղմկահարույց իրադարձություններից մեկի վրա. մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նախորդ գիշեր դատարանը որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել Քոչարյանին։

Երկրորդ նախագահի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1–ի իրադարձությունների կապակցությամբ, երբ փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի հաղթանակից դժգոհ ընդդիմադիր ուժերը բողոքի ակցիաներ էին անցկացնում Երևանում, որոնք մարտի 1–ին վերածվեցին ցուցարարների և իրավապահների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, այդ թվում` երկու ոստիկան, ավելի քան 200–ը վիրավորվեց։

Ավելի վաղ Քոչարյանը «Երկիր մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքները շինծու են և կեղծ, ունեն քաղաքական ենթատեքստ և որևէ կապ չունեն իրականության հետ։

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչ է իրականում կանգնած այդ քրեական գործընթացի հետևում և ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ այս ամենը հայկական պետականության համար։

«Նովոստի–Արմենիա». ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը։ Ինչի՞ն կարող է հանգեցնել նրա շուրջ ստեղծված իրավիճակը։

Ալ. Իսկանդարյան. Ռոբերտ Քոչարյանի գործը, ի նկատի ունեմ ոչ թե իրավաբանորեն առաջադրված մեղադրանքները, այլ այն, որ ընդհանրապես գոյություն ունի այս գործընթացը, չի կարելի ընկալել երկրում տեղի ունեցող իրադարձությունների կոնտեքստից առանձին։ Իսկ տեղի է ունենում քաղաքական վերնախավերի փոփոխություն։ Սա քաղաքական տարանցում է, որն ավարտված չէ, չնայած հաճախ ասվում է, որ այն արդեն կատարվել է։

Այս գործընթացի առաջին մասը պարոն Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակելն էր։ Դրանից հետո տեղի ունեցավ գործադիր իշխանությունում ամբողջ վերնախավի փոփոխություն` համապետական մակարդակով։ Հաջորդ փուլն օրենսդիր իշխանությունն է, խորհրդարանը, որը պահանջում է որոշակի իրավական ընթացակարգեր, քանի որ նոր իշխանությունը գնում է այսպես կոչված օրինական ճանապարհով։ Պահպանվում է ընթացակարգը, ինչի արդյունքում կհայտարարվեն լրացուցիչ ընտրություններ, և դրանից հետո ակնհայտ է` օրենսդիր իշխանությունում կփոխվի իշխող կուսակցությունը։ Դրանից հետո, ամենայն հավանականությամբ, կգա դատական իշխանության հերթը և այդպես շարունակ։ Մինչև օրենսդիր իշխանության փոփոխությունը պետք է փոխվեն նաև տեղական իշխանությունները։ Այդ գործընթացն արդեն սկսվել է, սակայն այն ամբողջությամբ ավարտված չէ, մասնավորապես, Երևանում։ Փոփոխությունների տրամաբանությունը պահանջում է վերնախավերի փոփոխություն լոկալ մակարդակներում, սովորաբար ցանկացած ընտրություններ կազմակերպում և ապահովում է տեղական իշխանությունը, այնպես որ տրամաբանական է, որ պետք է նաև դա վերահսկողության տակ առնել մինչև համազգային ընտրությունները։

Загружается новость ... "Лево"

Նման գործընթաց է սկսվել բիզնեսում, գործարարները պետք է ինչ–որ կերպ արտահայտեն իրենց լոյալությունը նոր իշխանություններին կամ գոնե դադարեն լոյալություն դրսևորել նախկինների նկատմամբ։ Այս գործընթացի բաղկացուցիչ մասերից մեկն առանցքային մարդիկ են, որոնց նկատմամբ իրականացվում են հարվածներ։ Նրանք նախկին քաղաքական վերնախավի ներկայացուցիչներն են, ընդհուպ մինչև առանցքային դերակատարների հարազատներն ու մտերիմները։ Ռոբերտ Քոչարյանը հասարակության մեջ ընկալվում է որպես երկիրը ղեկավարող համակարգի հեղինակ։ Խոսքն անգամ այն մասին չէ, թե դա իսկապես այդպես է, թե ոչ։ Հասարակության մեջ Քոչարյանն ընկալվում է որպես համակարգի խորհրդանիշ։ ՀՀԿ–ն նրա օրոք դարձավ իշխող կուսակցություն։ Եվ Սերժ Սարգսյանը երկրում ընկալվում է որպես Քոչարյանի իրավահաջորդ։ Այսինքն, Քոչարյանն այնպիսի դերակատար է, որը երկրում շատերի համար ընկալվում է որպես կենտրոնական այս ողջ համակարգում։

«Նովոստի–Արմենիա». ինչպե՞ս եք գնահատում «Մարտի 1»–ի գործով նոր զարգացումները։ Դա սկզբունքային դիրքորոշում է, և գործը հարկավոր է քննե՞լ, թե՞ դա իրադարձությունների որոշակի շղթա է։

Ալ. Իսկանդարյան. իշխանության են եկել նոր մարդիկ, որոնց համար մինչև իշխանության գալը զենք էին հանդիսանում տարատեսակ թերթային տեքստերը, քաղաքացիական ակտիվությունը, բողոքի ցույցերը, այսինքն` հրապարակային քաղաքականությունը։ Եվ այդ ամենը կառուցվում էր մարդկանց համար պարզ ու հասկանալի թեզերի, կոռուպցիայի, օլիգարխիայի դեմ պայքարի շուրջ, հանուն օրինականության և արդարության։ Շատ հետաքրքիր է այն, որ բողոքների տեխնոլոգիան կառուցվում էր բացասական թեզերի շուրջ, նրանք ավելի շատ «դեմ» էին, քան «կողմ»։ Դա գրագետ ռազմավարություն է, քանի որ ցանկացած «կողմ» հանգեցնում է աջակցության պակասի, մարդկանց մոտ տարբեր կարծիքներ են դրական գործողությունների հարցում։ Իսկ կոռուպցիային կողմ և արդարության դեմ մարդ պարզապես գոյություն չունի։ Նմանատիպ կարգախոսների տակ կարող է ստորագրել ցանկացած մարդ։ Սակայն երբ բողոքները պսակվում են հաջողությամբ, դու պետք է համապատասխանես սպասումներին, որոնք հաճախ աներևակայելի են։ Հասարակությունն ակնկալում է կտրուկ և արմատական փոփոխություններ գրեթե բոլոր ոլորտներում` աշխատավարձերից և կենսաթոշակներից մինչև սոցիալական վերելակներ ու արդարություն։ Հասկանալի է, որ լուրջ փոփոխությունները չեն կարող տեղի ունենալ հեշտ ու արագ։ Երկրում առկա խնդիրները համակարգային են, դրանք պետք է լուծվեն, սակայն դա երկարատև գործընթաց է, և անհնար է այդ ամենը լուծել մեկ օրում։ Իսկ սպասումները մնում են, և պետք է ինչ–որ բան անել։ Իսկ ի՞նչն է ամենիչ հեշտ անել. պայքարել մարդկանց ու խորհրդանիշերի հետ։

«Մարտի 1»–ի գործը խորհրդանիշ է. այն բանի խորհրդանիշը, թե ինչպես հաշվի չեն նստել հասարակության հետ, ոտնահարել։ Այդ գործը մինչև վերջ չի քննվել, այդ իրադարձությունների համար իսկապես ոչ ոք չի պատիժ չի կրել։ Մեղավորի անունը չի նշվել, իսկ դա մարդկանց շատ է ջղայնացնում։ Բնականաբար, իշխանափոխությունից հետո ի հայտ է գալիս սոցիալական պահանջարկ, որին պետք է պատասխանել։ Չէ՞ որ մարդկանց պետք է ինչ–որ բան տալ։ Ավելին, դա պետք է տալ այն դեպքերում, երբ պատժվող մարդիկ ընկալվում են որպես վտանգ։ Ռոբերտ Քոչարյանը նմանատիպ մարդ է ընկալվում։

Загружается новость ... "Право"

«Նովոստի–Արմենիա». փաստաբաններն ասում են, որ Քոչարյանն ունի իմունիտետ։ Դա իսկապես այդպե՞ս է, և կարո՞ղ էր, արդյոք, գործող նախագահը տապալել սահմանադրական կարգը։

Ալ. Իսկանդարյան. հենց այսօր եմ ծանոթացել այդ հոդվածին, սակայն այն չեմ մեկնաբանի, չեմ կարող մեկնաբանել իրավաբանական ասպեկտներ, ես փաստաբան չեմ։ Նախագահն ունի իմունիտետ։ Թե որքան և ինչպես կարելի է շրջանցել այդ իմունիտետն արդեն փաստաբանների գործն է, դա դուրս է իմ լիազորությունների սահմաններից։ Բայց ես կարող եմ մեկնաբանել քաղաքական բաղադրիչը։ Ինձ թվում է, որ իմունիտետի առկայությունը չունի էական նշանակություն։ Քանի որ, իմ կարծիքով, դժվար թե դա մի հանցագործություն է, որը կատարվել է ավելի վաղ և որը հանկարծ որոշեցին հիմա քննել։ Այդ գործը քաղաքական ենթատեքստ ունի։ Միամտություն կլիներ ասել, որ մենք ունենք անկախ դատարան, որը հանկարծ որոշեց, ոչ թե երեք ամիս առաջ, այլ հենց հիմա, հետաքրքրվել տասնամյա վաղեմության գործերով և սկսել դրանք քննել։ Այս գործին նպաստեցին քաղաքական հանգամանքները, ինչպես և նախկին վերնախավերի ներկայացուցիչների դեմ հարուցվել բոլոր գործերին։ Ես ամենևին չեմ ասում, որ գործը քննելու հիմքեր չկան, դրանք կարող են լինել։ Սակայն այդ ֆենոմենը կոչվում է selective justice`օրենքի ընտրովի կիրառում։ Միաժամանակ, նոր իշխանությունը գնում է օրինական ճանապարհով. մարդկանց հետապնդում են օրենքով։ Սակայն հետապնդվող մարդիկ քաղաքական դերակատարներ են, կարևոր են քաղաքական իմաստով։ Այս ամենից կարելի է նաև հետևություն անել, որ մոտիվացիան այստեղ ևս մեծ մասամբ քաղաքական է։

«Նովոստի–Արմենիա». Քոչարյանն ասաց, որ տեղի ունեցող իրադարձությունները հայկական պետականության տակ դրված ռումբ է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

Ալ. Իսկանդարյան. Քոչարյանը մի մարդ է, ում դատում են, այդ պատճառով նա ասում է այն, ինչ ասում է։ Քաղաքական վերնախավերի ցանկացած կտրուկ փոփոխություններ միաժամանակ և հույսեր են, և ռիսկ։ Հույս, քանի որ վերնախավի լճացած կառույցներում դադարում են լինել ադեկվատ իրավիճակներ։ Ռիսկ, քանի որ իշխանության են գալիս մարդիկ, որոնք չունեն կառավարման փորձ, և նրանք գալիս են տարբեր, հաճախ պատահական հանգամանքների ազդեցության ներքո։ Հաճախ դրանք տարբեր տեսակի մարդիկ են։ Լինում է նաև այնպես, որ այդ մարդիկ պատրաստված են և կարող են կառավարել, սակայն նման բան այդքան էլ հաճախ չի հանդիպում, դա հակասում է վերնախավերի կտրուկ փոփոխության գործընթացի էությանը։ Հայաստանն արդեն վերապրել է նման բան 1988–1991 թթ.–ին։ Դրա արդյունքում գրանցվեցին դրական իրավիճակներ, սակայն միաժամանակ ի հայտ եկան նաև բազմաթիվ խնդիրներ։ Այն ժամանակվա հեղափոխականների վարկանիշը պարզապես գագաթնակետին էր, հասարակության համախմբումը հսկայական էր։ Սակայն էյֆորիան արագ մարեց, և հիմա մարդիկ անկախոթյան առաջին տարիները հաճախ հիշում են ոչ այնքան լավ զգացումներով։ Դա առանձին խոսակցություն է այն մասին, թե որքանով էին մեղավոր այն ժամանակվա վերնախավերը, սակայն նման ռիսկ կա նաև հիմա։ Ղեկավարները կարող են սխալ քայլեր կատարել, որոնք կարող են թանկ արժենալ։ Այդ քայլերը կարող են էական լինել արտաքին քաղաքականության մեջ, հարևանների հետ փոխհարաբերություններում, սակայն դրանք կարող են էական նշանակություն ունենալ նաև ներքին քաղաքականությունում։ Դեռևս տեսնում եմ, որ արտաքին քաղաքականության մեջ շատ լուրջ սխալներ չեն կատարվում։ Ներքին քաղաքականության մեջ ամեն ինչ դեռ նոր է ծավալվում։ Համակարգային խնդիրները հաճախ ընկալվում են որպես խնդիրներ, որոնք կարելի է լուծել պարզ գործողություններով, կալանավորել, պատժել ինչ–որ մեկին։ Սակայն անհնար է ոստիկանական միջոցներով փոխարինել պետականաշինությունը։ Կոռուպցիայի դեմ պայքարն ու պայքարը կառուպցիոներների դեմ տարբեր երևույթներ են։ Կարելիէ բռնել բոլոր կոռուպցիոներներին, սակայն կոռուպցիան կմնա։ Կոռուպցիայի դեմ պայքարը սկզբունքորեն ավելի բարդ երևույթ է, քան պարզապես կոնկրետ մարդկանց բռնելը։ Հուսանք, որ մարդիկ, որոնք գալիս են, կկարողանան զբաղվել նաև այդ խնդրով։

«Նովոստի–Արմենիա». Հայաստանի համար ի՞նչ հետանքներ կարող է ունենալ «Մարտի 1»–ի գործն աշխարհաքաղաքական համատեքստում։

Ալ. Իսկանդարյան. կա Յանուկովիչի, Բակիևի օրինակը, և վերջապես կա Սահակաշվիլու օրինակը։ Այդ մարդիկ իրենց երկրներում չեն։ Նրանք բոլորը գտնվում են իրենց երկրների սահմաններից դուրս, սակայն նրանք ենթարկվել են քրեական հետապնդման։ Հետխորհրդային տարածքում չեն եղել նախկին նախագահների իրական կալանքի դեպքեր։ Կարծում եմ, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ընդհանուր պատկերացում արդեն ձևավորվել է, և եթե չլինեն շատ կտրուկ փոփոխություններ արտաքին քաղաքականության մեջ, ապա այս ամենը դժվար մեծ ազդեցություն ունենա աշխարհաքաղաքական բաղկացուցչի վրա։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:25
07 Օգոստոսի 2019
Ստամբուլյան կոնվենցիա. հայկական ավանդական արժեքների սպառնալիք և մանիպուլյատիվ հնարք. փորձագետի կարծիքը
Արդարադատության նախարարության օգոստոսի 6-ին տարածած հաղորդագրությամբ հայտնվել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ Սահմանադրությունից։ Այս առնչությամբ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը զրուցել է «Բաբայան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արսեն Բաբայանի հետ:
11:06
14 Հունիսի 2019
Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե արդյոք վեթինգը վրեժ էր Քոչարյանի ազատման համար
Միջազգային հանրությունը 100 տոկոսով սատարում է Հայաստանի դատական համակարգի բարեփոխման օրակարգին:
18:33
14 Մարտի 2019
Սրբուկը` ստեղծագործելու, բաղձալի երազանքի և «Եվրատեսիլի» ելույթի մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Հայաստանը «Եվրատեսիլ 2019»–ում ներկայացնող երգչուհի Սրբուկը բլից հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
12:30
07 Մարտի 2019
«Նոր սերնդի» խոհարարները հայկական խոհանոցն արտերկրում ներկայացնող դեսպաններն են դառնալու
«Երեմյան փրոջեքթս» խոհարարական արվեստի ու հյուրընկալության ակադեմիան դռները կբացի 2019 թվականի գարնանը: Ներկայացնում ենք հարցազրույց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ:
11:11
04 Փետրվարի 2019
Արմինե Ադիբեկյանը` հայերի և ադրբեջանցիների փոխհարաբերությունների մասին. հնարավոր չէ հրամանով արթնանալ առավոտյան և սկսել սիրել միմյանց
Հրապարակվել է ադրբեջանցի լրագրող Գյունել Մովլյութի հարցազրույցը AzeriChild կայքի հեղինակ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանի հետ։
17:55
10 Հունվարի 2019
Մեցո Իգիթյան. Հայաստանը չի կարող սպասել 2–3 սերունդ` նորարարական բարձր տեխնոլոգիաների երկիր դառնալու համար
Անցած տարին իրավամբ կարելի է անվանել անկախ Հայաստանի պատմության ամենահագեցածներից մեկը։
13:55
11 Հուլիսի 2018
Մոնակոյում կանցկացվեն Հայաստանի օրեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերին Մոնակոյում կանցկացվեն Հայաստանի օրեր: Միջոցառման մանրամասներին ծանոթանալու համար զրուցեցինք «Armenian Collection» ծրագրի ղեկավար Վրույր Փենեսյանի հետ։
18:09
26 Հունիսի 2018
Հեղափոխական էյֆորիայից հետո Հայաստանում, բացի «տեսարաններից» հաց պետք կլինի տալ. փորձագետ (ՎԻԴԵՈ)
Հայկական «թավշյա հեղափոխության» առանձնահատկությունը, քաղաքական նոր իրականության պայմաններում երկրի զարգացման հեռանկարները հասկանալու համար զրուցել ենք «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի հետ։
15:10
12 Մայիսի 2018
Ա. Աբովյան. այսօր քաղաքական բոլոր ուժերը կենտրոնացած են արտահերթ ընտրությունների վրա
ՀՀ ԱԺ–ն մայիսի 8–ին երկրորդ փորձից վարչապետ ընտրեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:
15:14
06 Ապրիլի 2018
Վ. Խոտինենկո. Հայաստանը զարմանալի, հրաշքներով լի երկիր է
Հայաստանից ստացած տպավորությունների, ժամանակակից կինոարդյունաբերության և դրա զարգացման հնարավորությունների մասին խոսել է կինոռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ  Վլադիմիր Խոտինենկոն։
17:20
21 Փետրվարի 2018
Miss Supermodel Worldwide-ի հայաստանյան ներկայացուցիչը հաղթելու հնարավորություններ ունի (ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ)
Մարտի 15-ից 23-ը Հնդկաստանի Դելի քաղաքում կանցկացվի Miss Supermodel Worldwide գեղեցկության մրցույթ:
13:23
15 Դեկտեմբերի 2017
Սարյանը շարունակում է լինել Հայաստանի այցեքարտը. տուն–թանգարանի տնօրեն
Երևանի գանձերից մեկը` հռչակավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանը, այս տարի նշում է  իր 50–ամյակը։