Թեժ գիծ է բացվել Բրյուսելի ահաբեկությունում տուժած հայ քաղաքացիների համար
22.03.2016,
14:59
+32.2.3484406 համարով թեժ գիծ է բացվել Բրյուսելում Հայաստանի դեսպանությունում` ահաբեկություններում տուժած հայ քաղաքացիների համար, ասվում է Twitter–ում դեսպանության էջում։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի–Արմենիա/. +32.2.3484406 համարով թեժ գիծ է բացվել Բրյուսելում Հայաստանի դեսպանությունում` ահաբեկություններում տուժած հայ քաղաքացիների համար, ասվում է Twitter–ում դեսպանության էջում։
«Բելգիայում օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է։ Ձեր չվերթերի մասին տեղեկություն ստանալու համար անհչաժեշտ է կապվել ավիաընկերությունների գրասենյակների հետ»,– նշվում է դեսպանության էջում։
Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում ասվում է, որ Երևանը ցնցված է Բրյուսելի ահաբեկության լուրերից։ «Մենք մեր օժանդակությունն ենք հայտնում բելգիական ժողովրդին։ Հոգով զոհվածների ընտանիքների և հարազատների հետ ենք»,– նշվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։
Երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի օդանավակայանում երեքշաբթի առավոտյան, այնուհետև պայթյունների շարք է գրանցվել նաև Բրյուսելի մետրոյում։ Օդանավակայանում չեղյալ են հայտարարվել բոլոր մեկնումներն ու ժամանումները, ինչպես նաև երկաթուղային հաղորդակցությունը։ Փակվում են դպրոցները, մանկական հաստատությունները։ Կառավարությունը հայտարարել է ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր աստիճան։
Փրկարար ծառայությունների տվյալներով, պայթյունների հետևանքով American Airlines ավիաընկերության գրանցման հատվածում զոհվել է 17 մարդ, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է։ Եվս տասը մարդ է զոհվել Մաելբեք մետրոյի կայարանի մոտ որոտացած պայթյունի հետևանքով։ -0-