Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած 57–ամյա տղամարդը հայտնաբերվել է

25.04.2025, 14:40
Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած 57–ամյա տղամարդը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։ 

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ապրիլի 23-ի ժամը 15.20-ին Արմավիր քաղաքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից այս տարվա փետրվարի 10-ից հետախուզվող 57-ամյա տղամարդուն: 

Նա հետախուզվում էր սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: