Երևանի կենտրոնում թուջե խողովակ է վթարվել․ ընթանում են վթարի վերացման աշխատանքներ

03.10.2026, 16:25
Այսօր առավոտյան Տերյան փողոցում վթարվել է 400 մմ տրամագծով թուջե խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես
Երևանի  կենտրոնում թուջե խողովակ է վթարվել․ ընթանում են վթարի վերացման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր առավոտյան Տերյան փողոցում վթարվել է 400 մմ տրամագծով թուջե խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես, հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

«Վթարի մասին ահազանգը ստանալուց անմիջապես հետո Վեոլիա Ջուր ընկերության «Կենտրոն» շահագործման տեղամասի մասնագետները մեկնել են վթարի վայր», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

Այս պահին ընթանում են վթարի վերացման աշխատանքները: