Պայթյուն՝ Սևան–Երևան ճանապարհին գտնվող գազալցակայանում

29.04.2025, 11:26
Պայթյուն է տեղի ունեցել Սևան–Երևան ճանապարհին գտնվող գազալցակայանում
Պայթյուն՝ Սևան–Երևան ճանապարհին գտնվող գազալցակայանում

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Սևան–Երևան ճանապարհի 3–րդ կիլոմետրին գտնվող գազալցակայանում։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղարի տեղակալ Մարտուն Սիմոնյանը, պայթյունը տեղի է ունեցել 9։30–ի սահմաններում, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

«Վնասվել են կայանված 3 մեքենաներ և մոտակայքում գտնվող արևային պանելները։ Այս պահին համապատասխան ծառայություններն աշխատանքներ են իրականացնում դեպքի վայրում», – նշեց Սիմոնյանը։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, Սևանի համայնքային ոստիկանները պարզում են գազալցակայանի և վնասված ավտոմեքենաների ու արևային պանելների սեփականատարերի ինքնությունը: