Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել (ՎԻԴԵՈ)
24.03.2025,
15:10
Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնվել էլիտար բնակելի համալիրներից մեկում․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնվել «Роза Росса» էլիտար բնակելի համալիրի պենտհաուսում։
Հրդեհը բռնկվել է տանիքում շինարարական աշխատանքների ժամանակ, բռնկվել է պլաստմասով պատված փայտե գերաններից պատրաստված ժամանակավոր կոնստրուկցիան։
Mash–ի տվյալներով, հրդեհի մոտավոր մակերեսն ավելի քան 1000 քմ է։ Այրվող պենտհաուսի տանիքից ջուր էր թափվում։ Վերանորոգման աշխատանքներ կատարելու համար բանվորներին վարձել է բնակելի համալիրի սեփականատերը։ Ականատեսների խոսքերով, վերանորոգման աշխատանքները տևել են շուրջ մեկ տարի։
Տունը շահագործման են հանձնել 2022թ․–ի դեկտեմբերին։ 2024թ․–ին բնակիչները զանգվածաբար սկսել են բողոքել, որ տանիքից ջուր է թափվում։