Հայտնի են մանրամասներ Երևանում ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքի վերաբերյալ
23.04.2025,
22:33
Մանրամասներ Երևանում ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել այսօր Երևանում ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքից։
«12։59 ահազանգ է ստացվել։ Նախնական տվյալներով, ավտոբուսի վարորդը ուսի շրջանում ստացել է կտրած–ծակած վերք, տեղափոխվել է հիվանդանոց, հանգամանքները պարզվում են», – ասաց նա «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում։
Ավելի վաղ «Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը հայտնել էր, որ այսօր Տիգրան Մեծի պողոտայում միջադեպ է տեղի ունեցել։ Ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին:

