Բրյուսելի օդանավակայանում երկու պայթյուն է որոտացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
22.03.2016,
12:03
Երկու պայթյուն է որոտացել երեքշաբթի առավոտյան Բրյուսելի միջազգային օդանավակայանում:

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երկու պայթյուն է որոտացել երեքշաբթի առավոտյան Բրյուսելի միջազգային օդանավակայանում, հայտնում է բելգիական RTBF հեռուստաալիքը` հղում անելով ականատեսների հայտնած տեղեկություններին, գրում է Ինտերֆաքսը։
Նախնական տեղեկությամբ, պայթյունները որոտացել են American Airlines ավիաընկերության գրանցման հատվածում։
Ականատեսներից մեկը «Թվիթերում» հայտնել է, որ իբր ոչ մեծ պայթուցիկ սարք է տեսել, բայց պայթյունների պատճառների մասին առայժմ պաշտոնական տեղեկություն չի հաղորդվում։ Նախնական տվյալներով, տուժել է 8–ից 20 մարդ, հաղորդում է lifenews.ru–ն։
Ներկայում օդանավակայանը փակ է։ Բոլոր ժամանումներն ու մեկնումները չեղյալ են հայտարարվել։ Բացի այդ, դադարեցվել է նաև Բրյուսելի օդանավակայանի հետ երկաթուղային հաղորդակցումը։ Դեպքի վայր են ժամանում ոստիկանական հաշվարկներ և բուժաշխատողներ։ Կատարվում է ուղևորների հրատապ տարհանում։ -0-

#BREAKING: Two loud explosions at #Zaventem airport in #Brussels pic.twitter.com/JFw9RGLjnh
— Anna Ahronheim (@AAhronheim) March 22, 2016
Ականատեսներից մեկը «Թվիթերում» հայտնել է, որ իբր ոչ մեծ պայթուցիկ սարք է տեսել, բայց պայթյունների պատճառների մասին առայժմ պաշտոնական տեղեկություն չի հաղորդվում։ Նախնական տվյալներով, տուժել է 8–ից 20 մարդ, հաղորդում է lifenews.ru–ն։
Ներկայում օդանավակայանը փակ է։ Բոլոր ժամանումներն ու մեկնումները չեղյալ են հայտարարվել։ Բացի այդ, դադարեցվել է նաև Բրյուսելի օդանավակայանի հետ երկաթուղային հաղորդակցումը։ Դեպքի վայր են ժամանում ոստիկանական հաշվարկներ և բուժաշխատողներ։ Կատարվում է ուղևորների հրատապ տարհանում։ -0-
Brussels Zaventem airport hit by explosions. LATEST: https://t.co/fok2zHSnSq Video: @AAhronheim #Brusselshttps://t.co/Inr5QzHj14
— 7 News Sydney (@7NewsSydney) March 22, 2016